19:02 13.09.2018
Ազգային անվտանգության ծառայության Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման շուրջ քննարկումները չեն դադարում: Տեսակետներ են հնչում, որ նրանց հրաժարականից բացի, կան նաև քրեական գործեր հարուցելու հիմքեր:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում նախկին դատավոր Պարգև Օհանյանը նշեց` հարցը լուրջ է, քանի որ շատ բան կարող է լսած լինեն, ինչ-որ այլ խոսակցություններ:
«Ճիշտն ասած` չեմ կարծում, որ այնքան անզգույշ են եղել, որ ավելի վտանգավոր բաներ են խոսել: Պարզապես, իմ կարծիքով՝ եզակի դեպք էր, ըստ իս` եզակի, հատուկ պատվերով, երևում է ձեռագիրը, կամ էլ` ում էր դա ձեռնտու, հռոմեական իրավունքից Cui bono, որ մինչև հիմա օգտագործվում է, եթե պարզենք` ում էր ձեռնտու, կհասկանանք` ով էր պատվիրել, դա, իմ կարծիքով, կարող էր անել հեռախոսային ցանցի հասարակ ծառայողը, ես մասնագետ չեմ, իհարկե, բայց նպատակն էլ պարզ է, ցավոք, շանտաժ, սաբոտաժ երևի, մի խոսքով: Ես այդտեղ ինչ-որ լուրջ բան չեմ տեսնում, սովորական, կենցաղային զրույց է»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք այդ հեռախոսազրույցում քրգործ հարուցելու հիմքեր կան, մասնավորապես` դատավորին ուղղորդելու հիմքով, նա պատասխանեց, որ նախ՝ դատավորի պահը պարզ չէ, հակասական բաներ են ասվում, և ի սկզբանե էլ իր համար հասկանալի չէ, քանի որ երբեմն մարդիկ իրականը մի քիչ փոխաբերական են ներկայացնում: Օհանյանը նշեց, որ իրեն ի սկզբանե անհավանական է թվացել այն, որ դատավորը կարող է վերցնել հեռախոսը, զանգել ԱԱԾ պետին, հատկապես որ դա հերքում են թե՛ դատավորը, թե՛ ԱԱԾ տնօրենը: Նրա խոսքերով` շատ հնարավոր է, որ եղել է մի տեսակ միջնորդավորված բան` կարծիքի հայցում, և այդտեղ որևէ մեկին մեղադրել չի կարելի, այդ թվում՝ դատավորին, որը գուցե շարժվել է նախկին իներցիայով, այն էլ նման մասշտաբի պատասխանատու որոշում կայացնելու համար:
«Սովոր են, դե հիմա, իհարկե, եթե եղել է նման բան, զարմանալու բան էլ չկա, լուրջ հարցեր են, կարող է` նույնիսկ ես էլ լինեի, փորձեի, ասենք, Վճռաբեկ դատարանի նախագահին զանգել կամ ինչ-որ ուրիշի: Ճիշտ չէ, իհարկե, բայց ընդունված է եղել, մյուս կողմից էլ պետք է հասկանալ մարդկանց, վերջին հաշվով, չեն ուզում մենակ մնալ, միայնակ որոշել: Ի դեպ, դատավորի վարքագծի կանոններով չի էլ արգելվում միմյանց հետ խորհրդակցելը: Այլ հարց է, որ պետին զանգի, էլի, կարող է` մասնակցող դատախազի հետ է խոսել, ինքն էլ իր վերադասի հետ, վերադասն էլ զանգել է ԱԱԾ պետին, այսինքն` կարող է այսպիսի ինչ-որ ընթացք ունենալ, բայց հեռախոսային խոսակցության մեջ ուղղակի կոնտակտ ներկայացվի, դա դեռ պետք է պարզվի, բայց բոլոր դեպքերում ոչ մի դատապարտելի բան ես չեմ տեսնում և չկա: Թող ասողները մտածեն իրենց հանցավոր գործերի ու գործունեության մասին: Աստվածաշունչն ասում է` քո աչքի մեջի գերանը հանի, նոր մյուսների աչքի մեջ փուշ փնտրի»,- նշեց Օհանյանը:
Ըստ նախկին դատավորի` այն, որ ԱԱԾ պետը և ՀՔԾ պետը քննարկել են հարց կամ հարցեր, նորմալ է, որովհետև ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն երկուսն էլ միջդատական վարույթ` նախաքննություն և քննություն իրականացնող մարմիններ են, և ոչ թե իրավունք ունեն, այլ պարտավոր են իրար հետ համագործակցել, քննարկել, որ գրագետ աշխատանք ստացվի, համագործակցված, օպերատիվ-քննչական, ի վերջո, ըստ Օհանյանի, եթե զանգով արդարադատություն լիներ, դա կարվեր նաև Վերաքննիչ դատարանում:
«Չէին կարո՞ղ Վերաքննիչ զանգել նույն կերպ, ճնշել: Որ այդպես լիներ, հիմա Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ էր, և ոչ միայն նա, այլև մյուսները, բայց, ինչպես տեսնում ենք, օբյեկտիվ ձերբակալում են, հիմքեր չկան, բաց են թողնում, ով ուզում է լինի»,- ասաց նա:
Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը ևս ներկայացրեց իր մտահոգությունները: Թիվ մեկ մտահոգությունը, ըստ Եղիազարյանի, այն է, որ նման բան պետք է ընդհանրապես չլիներ, որովհետև դա խայտառակության գագաթնակետն է, բացի դրանից՝ նա կարծում է, որ պետք է հիմա աչալուրջ լինել, որպեսզի թշնամիները, այս ամենից ոգևորված, գործողություններ չկատարեն Հայաստանի Հանրապետության դեմ, իսկ որ միանշանակ կկատարեն, Եղիազարյանը վստահ է, քանի որ կարծում է` նրանք տեսան, որ մենք թույլ կետեր ունենք, և դրանից կօգտվեն միանշանակ:
«Գիտեք, գաղտնալսումն առավելություն է տալիս մարդկանց, որոնք իրավունք չունեն այդ առավելությունն ընդհանրապես ունենալու, և չնայած մոտավորապես պարզ է, գոնե ինձ համար արդեն պարզ է, թե դա որտեղից է գալիս: Ցավոք սրտի, այսօրվա իշխանությունը ոչ միայն դասեր չի քաղել դրանից, այլ նույնիսկ փորձում է օգուտ ունենալ, որն անթույլատրելի եմ համարում: Ավելի լավ է` մտածեն` երկիրն ինչ վիճակի մեջ է, որպեսզի մեր երկրում նման բաներ չլինեն»,- ասաց նա:
Նա խորհուրդ տվեց մտածել, թե ինչպես վերացնել թերությունները, ապա հիշեցրեց` մենք փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, և այդ ամենը կարող է սարսափներով ավարտվել մեզ համար:
Հարցին` արդյո՞ք այս հեռախոսազրույցի գաղտնալսման մեջ արտաքին ուժերի մասնակցություն տեսնում է, նա պատասխանեց.
«Գիտեք, Աստված չանի, որ Թուրքիան մեզ լսած լինի և մեր ներքին կյանքին միջամտելու համար դա օգտագործի»:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...