18:33 13.09.2018
ՀՀ ոստիկանությունից մանրամասներ են տեղեկացնում Նորագավիթում կատարված բնակարանային գողության վերաբերյալ: Հիշեցնենք, որ մայիսի 29-ից հունիսի 3-ը Նորագավիթի 3-րդ փողոցի մի տնից գողություն էր կատարվել: Պատուհանով մտել էին տուն, ննջարանի պահարանից հափշտակել 600.000 դրամ ու փախել:
Գողության մասին ահազանգը ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվեց հունիսի երեքին: Տուժողը որևէ մեկին չէր կասկածում: Մոտ երեք օր տնից բացակայելուց հետո վերադարձել էին ու տեսել, որ փողը չկա:
Նորագավիթ մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել էր բացահայտման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որոնց արդյունքում ստացված տեղեկությունները վկայում էին, որ բնակարանագողն ամենայն հավանականությամբ նույն գյուղից է:
Դեպքի վայրերից վերցված մատնահետքերն ուղարկվել էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Մատնադրոշմային քարտերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կասկածյալի մատնահետքերը նույնական են գողության համար նախկինում դատապարտված Նորագավիթի 3-րդ փողոցի բնակիչ Ռուստամ Եղիազարյանի մատնահետքերի հետ, որին ոստիկաններն արդեն կասկածում էին: Սակայն նրան հայտնաբերել չէր հաջողվել:
Սեպտեմբերի 7-ին Ռուստամ Եղիազարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Որոնողական աշխատանքները շարունակվում էին: Եվ հետախուզում հայտարարելուց օրեր անց` սեպտեմբերի 12-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Պուշկինի փողոցում հայտնաբերեցին Եղիազարյանին և բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ժողովրդական ասույթին հակառակ` տուժողը դուռը փակ էր պահել, հարևանին էլ չէր կասկածում, բայց դրկից Ռուստամ Եղիազարյանը որպես թիրախ հենց նրա տունն էր ընտրել:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...