00:50 14.09.2018
ԱՄՆ-ում բնակվող օտարերկրացիների թիվը 1910 թվականից ի վեր հասել է ամենաբարձր ցուցանիշի, գրում է The New York Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի հրապարակված տվյալներին:
Թերթը նշում է, որ եթե վերջին տասնամյակներում ներգաղթյալների մեծ մասը ասիական երկրներից է, ապա մինչ այդ ԱՄՆ-ի քաղաքացի էին դառնում, հիմնականում, Լատինական Ամերիկայից ժամանածները:
2010 թվականից ի վեր ԱՄՆ ներգաղթածների 41 տոկոսը ասիական երկրներից է, Լատինական Ամերիկայի երկրները 39 տոկոսով երկրորդ տեղում են: Եվս մեկ հետաքրքիր փաստ՝ ներգաղթյալների գրեթե կեսը` 45 տոկոսը, բարձրագույն կրթություն ունի:
«Սա բացարձակապես չի համապատասխանում մեր ակնկալիքներին: Մեզ մոտ կարծիք էր ձևավորվել, որ լատինամերիկյան երկրների ներգաղթյալները ցածր որակավորում ունեցող աշխատողներ են, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Բացի այդ, վերջին տարիներին ասիացիների թիվը գերազանցել է Լատինական Ամերիկայից եկած մարդկանց թվին», – The New York Times -ի հետ զրույցում պատմել է Բրուքինգս ինստիտուտի ավագ ժողովրդագրագետ Ուիլյամ Ֆրեյը:
Ներգաղթյալների ներհոսքի վերջին պիկը գրանցվել է 19-րդ և 20-րդ դարերի վերջին, երբ եկվորների մեծ մասը, հիմնականում Գերմանիայի, Իտալիայի և Լեհաստանի քաղաքացիներ էին և ԱՄՆ բնակչության գրեթե 15 տոկոսն էին կազմում: Այնուհետեւ` 1920-ական թվականներին, ներգաղթի օրենսդրության խստացումից հետո, այդ թիվը նվազեց` հասնելով 5 տոկոսի:
Երկար տարիներ ներգաղթյալների քանակով առաջատարը Մեքսիկան է եղել, սակայն 2010-ից մեքսիկացիների թիվը նվազել է, փոխարենը` աճել է Հնդկաստանից և Չինաստանից ներգաղթյալների թիվը։
2017-ի տվյալներով` ԱՄՆ-ում օտարերկրացիների թիվը կազմել է երկրի բնակչության 13.7 տոկոսը՝ 44.5 մլն մարդ:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...