19:44 17.08.2024
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սերգեյ Մուրադյանն ու «Նոան» շարունակում են համագործակցությունը։ Հայ ֆուտբոլիստի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
«Շատ ուրախ եմ «Նոայի» հետ շարունակել իմ ճանապարհը։ Հպարտ եմ ներկայացնել հայկական «Նոա» ակումբն ու Հայաստանի հավաքականը միջազգային ասպարեզում»,-նշել է Մուրադյանը։
«Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանն ընդգծել է ակումբի կազմում տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ ունենալու կարևորությունը.
«Երկարաձգել ենք պայմանագիրը Հայաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկի՝ Սերգեյ Մուրադյանի հետ, ինչի համար շատ ուրախ ենք։ Փորձառու և որակյալ մի շարք լեգեոներներից զատ, մեզ համար կարևոր է թիմում ունենալ տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ են որակապես աճել ու ճանապարհ անցնել «Նոայի» հետ։ Մուրադյանը մեր թիմում մի քանի տպավորիչ խաղից կարճ ժամանակ անց հրավեր ստացավ ազգային հավաքականից։ Երիտասարդ ֆուտբոլիստի հետ կնքվել է հայկական ֆուտբոլի համար երկարաժամկետ պայմանագիր՝ նախատեսված մինչև 2027 թվականը։ Վստահ ենք, որ մեր ակումբի մեծ նպատակների ճանապարհին Մուրադյանը մեծապես կնպաստի «Նոայի» հաջողություններին»,-ասել է Վարդանյանը։
19-ամյա Մուրադյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է, «Նոայի» կազմը համալրել է նախորդ տարվա փետրվարին։ Նա ելույթ է ունենում ազգային հավաքականում, ինչպես նաև խաղացել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում։
«Նոայի» կազմում Մուրադյանն անցկացրել է 45 հանդիպում։
13:36 14.05.2025
Գիտնականները 24 ժամվա ընթացքում գրանցել են երկրորդ հզոր արևային բռնկումըՉորեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է X դասի հզոր բռնկում, հայտնում է Վ.Ի.-ի անվան Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը (IPG): Հաղորդագրության մեջ ասվում է, որ մայիսի 14-ին 4087 (N16E65) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է X2.5 ուժգնությամբ 32 րոպե տևողությամբ բռնկում։ Ավելի ուշ գրանցվել է M դասի ուժեղ բռնկում, որը տևել է 15 րոպե։ Արեգակնային բռնկումները […] ...
13:32 14.05.2025
Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ ՄիրզոյանըԼյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Կայացել է պաշտոնական դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունը: ...
13:27 14.05.2025
ՄԻՊ-ը տեղեկություններ է ստանում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ […] ...
13:21 14.05.2025
«Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտելՕպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումներից հետո Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները մայիսի 12-ին` ժամը 18-ին, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավոր կասկածանքով ժամանման սրահում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդի: Ըստ տեղեկությունների` երիտասարդը ամիսներ շարունակ Երևան ժամանող անձանցից ստացել է թանկարժեք բջջային հեռախոսներ: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ութ բջջային […] ...
13:11 14.05.2025
Թրամփը կոչ է արել Սիրիային կանխել ԻՊ-ի վերածնունդըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ Էր-Ռիադում հանդիպման ժամանակ կոչ է արել Սիրիայի իշխանություններին կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում և կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնունդը։ Այս մասին X-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդը «կոչ է արել նախագահ ալ-Շարաային մեծ աշխատանք […] ...
13:05 14.05.2025
Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներՄայիսի 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում […] ...