10:55 27.08.2024
2024 թվականի օգոստոսի 15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում, թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով, Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա երիտասարդ, ով հայտնել է, որ իր մոտ առկա են «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ և գազային ատրճանակ, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
«Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ 4.11 գրամ քաշով և 0.89 գրամ քաշով «Մարիխուանա», 1 փաթեթ՝ ընդանուր 0.69 գրամ քաշով, «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 396-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Որոշում է կայացվել՝ հանցավոր արարք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձին ձերբակալելու մասին:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ այն անձի ինքնությունը, ում հանձնարարությամբ տղամարդը փորձել է իրացնել թմրամիջոցները:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ վերջինս թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք է բերել Երևան քաղաքի մեկ այլ բնակչի հետ:
Վերջինիս ցուցումով և հանձնարարությամբ 29-ամյա տղամարդը «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամրջոցի փաթեթներ է տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներում, որոնք լուսանկարել և ուղարկել է նրան:
Վարույթի շրջանակներում 29-ամյա տղամարդը մատնանշել է այն վայրերը, որտեղ տեղադրել է թմրամիջոցները. նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել և վերցվել է նրա կողմից տեղադրված թմրամիջոցների 5 փաթեթ: Ըստ ձերբակալվածի՝ նշված փաթեթներից չորսի պարունակությունը «Կրիստալ» տեսակի, մեկինը՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:
2024 թվականի օգոստոսի 16-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է նաև 29-ամյա տղամարդու վերոհիշյալ ծանոթը:
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության հասցեում, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել է 97 զիփ փաթեթ։
Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը, օրենքով սահմանված կարգով, ուսումնասիրել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած հիշյալ անձանց բջջային հեռախոսները, ինչպես նաև՝ նամակագրությունը, որի արդյունքում հաստատվել է վերջիններիս կողմից՝ միմյանց հետ համագործակցաբար թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու հանգամանքը:
Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Միջնորդություն է ներկայացվել վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ վերջինիս ծանոթի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձանց առկայությունը, թմրամիջոցների, ինչպես նաև զենքի ձեռք բերման աղբյուրները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,-ասված է հաղորդագրության մեջ:
17:25 07.07.2025
Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորություններըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին՝ քննարկելու ուսանողների շրջանում պետական քաղաքականությամբ նախատեսված առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված ծրագրերը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի […] ...
17:16 07.07.2025
Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներումՔրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։ Ազատությունից զրկված անձանց հարցերին և […] ...
17:10 07.07.2025
«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ Այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ կունենա։ Պորտուգալացին «Նոային» միացել է 2024 թ. հուլիսին, 42 խաղում 13 գոլ է խփել, կատարել նույնքան գոլային փոխանցում։ ...
17:02 07.07.2025
Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 30-ից հուլիսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 169, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 7, երկրաշարժի՝ 4, զինամթերքի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 9, օձի նկատման՝ 46, ինքնասպանության փորձի՝ […] ...
16:54 07.07.2025
Հայտնաբերվել է 420 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 30-ից հուլիսի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4938 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 293 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 809, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 500, […] ...
16:48 07.07.2025
Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճում և առափնյա հատվածներում իրականացնում են շուրջօրյա հերթապահությունՀուլիսի 1-ից Սևանա լճում և առափնյա շրջաններում մեկնարկած ուժեղացված հսկողությանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում անդրադարձել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն ու Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը: Փրկարարները ծառայությունն իրականացնում են 2 հերթափոխով` 24 ժամյա սկզբունքով: Փրկարարները դիտաշտարակներից հեռադիտակների միջոցով հետևում […] ...