13:18 14.09.2018
Էջմիածնում այսօր բողոքի ակցիայի են դուրս եկել` դժգոհելով ԵԿՄ տարածքային խորհրդի նախագահի նշանակման դեմ: Ակցիայի մասնակիցները նշում են, որ քանի որ ԵԿՄ տարածքային խորհուրդը նախագահ չի ունեցել, ԵԿՄ տարածքային խորհրդի նախագահ Արման Գրիգորյանը փախուստի մեջ է, խորհուրդ է ձևավորվել, վարչության կողմից նախագահ է ընտրվել Մաթոս Ներսիսյանը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենք որպես խորհրդի նախագահ են ընտրել Գառնիկ Մելքոնյանին, իսկ մի քանի օր առաջ որպես նախագահի պաշտոնակատար են բերել մարզային խորհրդի նախագահին:
Մաթոս Ներսիսյանը նշեց, որ ուժեր կան, որոնք դրդում են խառնվել Էջմիածնի երկրապահի գործերին, հորդորեց չխառնվել իրենց ներքին գործերին: Նա նշեց, որ նման ժողովներ և ընտրություն անելու համար թույլտվություն է պետք, հակառակ պարագայում այդ ընտրությունը հակասում է ԵԿՄ կանոնադրությանը:
Ակցիայի մասնակիցները, սակայն, ասում են, համագումարից հետո պետք է լինեն ընտրություններ, հետո նոր ընտրվի նախագահը, և նույն Գառնիկ Մելքոնյանն էլ պիտի դնի թեկնածությունը: Նշում են, որ մաքուր, արդար ընտրություն լինի, և ով հաղթի, պատրաստ են շնորհավորել նրան ու աշխատել նրա հետ: Ակցիային մասնակցող մի խումբ էլ նշում էր, որ համաձայն է նշանակման հետ, կարծում է, որ պետք է սպասել հոկտեմբերին տեղի ունենալիք ընտրություններին, մինչ այդ զուր աղմուկ չբարձրացնել:
«Ես եկել եմ, որ համերաշխությամբ լուծվի, ես մեր բոլոր ազատամարտիկների հետ պատրաստ եմ համագործակցել, խնդրում եմ` թողնեն` Էջմիածնի տղաները մնան, իրենք իրենց հարցերով զբաղվեն, թե ում կուզեն հետագայում, ով կլինի նախագահ, թող տղաները որոշեն»,- ասաց Ներսիսյանը:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...