18:22 29.08.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդիպել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերին առնչվող հիմնական դրույթները և աշխատանքային մի շարք այլ հարցեր:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը ներկայացրել է օրենքի նախագծի առանցքային կետերը՝ անդրադարձ կատարելով բուհերի կրթական ծրագրերի հավատարմագրման և բուհերի լիցենզավորման համար նախատեսվող նոր չափանիշներին, ֆինանսավորման նոր մեխանիզմներին, բուհերի կառավարման ոլորտում նախատեսվող փոփոխություններին, նպաստային համակարգից կրթաթոշակային համակարգի անցմանը և այլ փոփոխությունների:
Նախարարի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որն այս պահին լրամշակման փուլում է և ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կներկայացվի բուհերի և հանրության լայն շրջանակների քննարկմանը, ոլորտի ամենասպասված գործընթացներից մեկն է և պետք է դառնա զարգացմանն աջակցող գործիք:
Նախարար Ժաննա Անդրեասյանը բուհերի ղեկավարներին տեղեկացրել է, որ սահմանվելու են բարձրագույն կրթության որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր, ավելի խիստ չափանիշներ: Նախագծում առանձին հոդվածներ կան ակադեմիական քաղաքի, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի վերաբերյալ։
Անդրադառնալով գերազանցության կրթաթոշակի թեմային՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նոր մեխանիզմ է մշակվել, որը թույլ կտա բուհին իրեն տրված քվոտայի շրջանակում կրթաթոշակ տրամադրել ուսանողներին։
Նշվել է, որ նախագծով նախատեսվող փոփոխությունները զգալի են, և կնախատեսվի անցումային փուլ, որպեսզի բուհերն անհրաժեշտ ժամանակ ունենան իրենց գործունեությունը համապատասխանեցնելու նոր կարգավորումներին:
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ ընդգծել է, որ փորձ է արվել օրենքի նախագծում ներառել ապագային միտված կարգավորումներ, որոնք սկզբնական փուլում թերևս կարող են ստեղծել որոշ անհարմարություններ կամ մտահոգություններ, սակայն անհրաժեշտ են՝ ոլորտի զարգացումն ապահովելու համար։
ԿԳՄՍ նախարարը և կոմիտեի նախագահը պատասխանել են հանդիպմանը մասնակցող բուհերի ղեկավարների հարցերին:
11:13 21.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասինԻսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...
11:00 21.06.2025
Բաղդասարյանն ու Գյուլումյանը եզրափակչում են․ World Challenge CupՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup հեղինակավոր մրցաշարում Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը դուրս են եկել առանձին վարժությունների եզրափակիչ: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, Գյուլումյանը մարզագործիքում դուրս է եկել եզրափակիչ: Ավելի վաղ Գյուլումյանը եզրափակիչ էր դուրս եկել նաև նժույգ թափերում: ...
10:47 21.06.2025
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ ՊուտինԻրանն իրավունք ունի մշակել միջուկային ծրագիր և օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաների խաղաղ նպատակներով կիրառման ծրագրեր ունենալ», – ասել է Ռուսաստանի նախագահը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Իրանին, «ինչպես նախորդ տարիներին, տրամադրել անհրաժեշտ օգնություն և աջակցություն» […] ...
10:32 21.06.2025
Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել ԻրանինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական լուծման հույս է հայտնել : «Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, […] ...
10:10 21.06.2025
Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...
09:50 21.06.2025
Հրդեհ վագոն-տնակումՀունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...