11:00 03.09.2024
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«• Համայնքային ոստիկանություն ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք:
Մանրամասների համար դիմել ՆԳ նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 130 կամ զանգահարել 010 59 61 22 կամ 010 59 65 38 հեռախոսահամարներին:
ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում ծառայությունն առաջիկայում վերափոխվելու է նոր Համայնքային ոստիկանության:
• Նոր Համայնքային ոստիկանությունը բոլոր ուղղություններով իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։
• Ստորաբաժանմանը վերապահվելու է ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման գործառույթ:
• Ներդրվելու են ինչպես համայնքային ոստիկանի աշխատանքի գնահատման ու մշտադիտարկման, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի հետ տեղեկությունների թվային փոխանցման համակարգեր։ Ապահովվելու են տարբեր տվյալների էլեկտրոնային շտեմարանների և համակարգերի միավորումն ու փոխկապակցվածությունը:
• Ծառայությունը հագեցած կլինի հատուկ սարքավորումներով և ժամանակակից տեխնիկական միջոցներով։
• Համայնքային ոստիկանությունում ծառայողն օգտվում է մի շարք սոցիալական երաշխիքներից, մասնավորապես՝ պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի և նրա մերձավոր ազգականների առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը:
• Պետությունը հոգում է յուրաքանչյուր տարվա համար ոստիկանության ծառայողի առողջապահական ապահովագրության սոցիալական փաթեթի անվճար տրամադրումը։
• Պետությունը պարբերաբար նախաձեռնում է ոստիկանության ծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու մի շարք ծրագրեր։
• Ներկայումս ներդրվել է ոստիկանության ծառայողի ատեստավորման համակարգը, որը թույլ է տալիս ծառայողին ընդհուպ կրկնապատկելու իր աշխատավարձի չափը։
• ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում քննարկվում է նաև մի շարք այլ սոցիալական երաշխիքների հնարավորության ընդլայնումը։
Նոր Համայնքային ոստիկանության ձևավորմամբ կապահովվի համայնքի հետ ժամանակակից տեխնիկական միջոցներով հաղորդակցությունն ու կամրապնդվի քաղաքացի-համայնքային ոստիկան կապը»,-ասված է հաղորդագրության մեջ։
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...
23:48 20.06.2025
Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...
23:41 20.06.2025
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՀունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...
23:36 20.06.2025
Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ումՄիացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...
23:24 20.06.2025
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԻրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...
23:16 20.06.2025
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...