ՆԳՆ փրկարար ծառայությունն իր ուրույն տեղն ու դերն ունի միջազգային փրկարարական բազմազգ ընտանիքում․ Կամո Ցուցուլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

ՆԳՆ փրկարար ծառայությունն իր ուրույն տեղն ու դերն ունի միջազգային փրկարարական բազմազգ ընտանիքում․ Կամո Ցուցուլյան

10:15 04.09.2024

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը շնորհավորական ուղերձ է հղել փրկարարի մասնագիտական տոնի կապակցությամբ․
«Հարգելի՛ գործընկերներ,
փրկարարական ծառայողներ, հարգարժան վետերաննե՛ր,
Շնորհավորում եմ ամենամարդասիրական կառույցի աշխատակցի՝ փրկարարի մասնագիտական տոնի առթիվ, քանզի Փրկարար ծառայության կազմավորումից ի վեր ձեզ է վստահված Հայաստանի Հանրապետության քաղաքացու փրկության և պաշտպանության կարևորագույն առաքելությունը։
Այսօր գնահատանքի խոսքեր եմ հղում ձեզ․․․ Ձեր մարդասիրական աշխատանքն անգնահատելի է բնակչության պաշտպանության, անվտանգության ապահովման և հասարակական կյանքի բնականոն ընթացքի կազմակերպման գործում։
Փրկարարի բարդ աշխատանքը կապված է մշտական ռիսկի հետ, որը պահանջում է զգալի ֆիզիկական և բարոյական ջանք, սակայն անձնվեր և վեհ առաքելությամբ՝ դժվարին և անկոտրում պայքար մղելով բնության տարերքի, արտակարգ իրավիճակների և աղետների դեմ, հաղթահարելով անհաղթահարելին՝ սխրանքներ եք գործում մշտապես և ամենուր՝ վտանգելով ձեր կյանքն ու առողջությունը՝ հաճախ դա անելով մարդկային իրական հնարավորություններից դուրս:
Այս տարի մեզ բաժին ընկավ Հայաստանի Հանրապետության համար վերջին տասնամյակներում թերևս ամենադժվարին ժամանակահատվածը՝ ջրհեղեղի հետևանքով առաջացած աղետին դիմագրավելու մարտահրավերը, սակայն բարձր պատրաստականության, պրոֆեսիոնալ հմտությունների և բոլոր իրավիճակներում արագ կողմնորշվելու շնորհիվ լծվեցինք հետևանքների վերացման գործին, կարողացանք առավելագույնս նվազագույն կորուստներով դուրս գալ դժվարին իրավիճակից և արժանապատվորեն ապահովել բնակչության անվտանգությունը։ Հատկապես ուզում եմ շեշտել կրտսեր կազմի հերոսական և խիզախ աշխատանքը, ովքեր վայրկյան անգամ կանգ չառան բնության տարերքի առաջ, օր ու գիշեր պայքարեցին և արեցին անհնարինը՝ հաղթահարելով վտանգը, փրկելով կյանքեր։
Վերոնշյալի առումով ուզում եմ շեշտել, որ այսօր էլ կանգ չենք առնում և շարունակում ենք միևնույն զգոնությամբ ծառայել՝ դասեր քաղելով, վերագնահատելով և վերլուծելով համակարգի առջև ծառացած խնդիրները, նախանշելով զարգացման և արդյունավետ աշխատանքի նոր ուղղություններն ու հնարավորությունները։
Հպարտությամբ ուզում եմ կրկին շեշտել, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն իր ուրույն տեղն ու դերն ունի միջազգային փրկարարական բազմազգ ընտանիքում, քանի որ բարձր պատրաստականությամբ օժտված հայ փրկարարն ունակ է դիմագրավել ոչ միայն սեփական երկրին պատուհասած աղետին, այլև օգնության ձեռք մեկնել աղետի մեջ գտնվող այլ երկրներին, ինչը խոսում է գործառնական և մասնագիտական բարձր պատրաստվածության մասին։
Վերջինիս հավաստումը միջազգային տարբեր հարթակներում և կառույցներում, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետների կողմից մշտապես բարձր գնահատականի արժանանալն է։
Ներքին գործերի նախարարության կազմում լայնածավալ և արմատական բարեփոխումների փուլ թևակոխած փրկարար ծառայությունը շարունակում է կատարելագործվել և արդիականացվել՝ ժամանակի մարտահրավերներին համահունչ, մարտունակ, արհեստավարժ և դիմակայուն ծառայություն ունենալու նպատակով։
Համոզված եմ, որ ծառայության ընթացքում ի հայտ եկած ամեն մի խոչընդոտ, աղետ և պատահար հաղթահարելու ենք հետևողական և պատրաստակամ աշխատանքի շնորհիվ, ինչը մեր համատեղ արդյունավետ աշխատանքի լավագույն գրավականն է։ Փորձը և ամուր կարգապահությունը, քաջությունն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը հուսալի պատնեշ են ստեղծում ցանկացած արտակարգ իրավիճակների, տեխնածին և բնական աղետների դեմ:
Շնորհակալություն ձեզ՝ փրկության գործում ձեր քաջության, բարեխիղճ ծառայության, հայրենիքի նվիրյալ լինելու համար։
Առանձնահատուկ շնորհավորանք եմ ուզում հղել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված փրկարարների ընտանիքներին՝ մաղթելով համբերություն և բարեկեցություն։
Հավե՛րժ փառք և խոնարհումս՝ զոհված տղաների վառ հիշատակին։
Սիրելի՛ գործընկերներ, վերստին շնորհավորում եմ բոլորիս տոնը, մաղթում ուժ, կորով, անսպառ լավատեսություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր պետության և ժողովրդի բարօրության։
Շնորհավոր տոնդ, փրկարա՛ր․․․»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:41 20.06.2025

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

23:36 20.06.2025

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

23:24 20.06.2025

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

Իրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

23:16 20.06.2025

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...

BACK_TO_TOP