2024 թ․-ի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործության դեպքերը նվազել են 5.4%-ով. Աննա Վարդապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

2024 թ․-ի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործության դեպքերը նվազել են 5.4%-ով. Աննա Վարդապետյան

12:23 12.09.2024

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Կառավարության այսօրվա նիստում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում հանցավորության շարժընթացին, նշել է.

««Համաձայն Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցված հանցագործության դեպքերը նվազել են 1073-ով կամ 5.4%-ով. 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրվել է հանցագործության 18.818 դեպք, 2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 19.891 դեպք: 2024 թվականի 1-ին կիսամյակում ևս, արձանագրված հանցագործության 18.818 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 81.7%-ը, ոչ մեծ (9738 դեպք կամ 51.7%) և միջին ծանրության (5635 դեպք կամ 30%) հանցագործություններ են:

2024 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործության դեպքերը, 2023 թվականի 1-ին կիսամյակի հետ համեմատած, նվազել են 8.2%-ով (2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 2773, 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 2545 դեպք), առանձնապես ծանր հանցագործության դեպքերը (առանց հանկարծամահության դեպքերի հաշվառման)՝ աճել են 17.8%-ով (2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 246, 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 290 դեպք):

2024 թվականի 1-ին կիսամյակում սպանության դեպքերի թիվը, առանց հանկարծամահության դեպքերի թվի, կազմել է 34՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 33 դեպքի դիմաց:

Համաձայն Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2024 թվականի 1-ին կիսամյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 644-ով կամ 29,3%-ով (2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 2198, 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 1554 դեպք):

2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 132 %-ով (2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում՝ 93 դեպք, 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 216):

2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, համեմատած 2023 թվականի 1-ին կիսամյակի հետ, արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու` քրեորեն պատժելի դեպքերի նվազում 284-ով կամ 23%-ով: Նվազել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը․ եթե 2023 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է մահվան ելքով 90 դեպք, ապա 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 68 դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 22-ով կամ 24.4%-ով:

2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերի թիվը կազմել է 58՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 40-ի դիմաց (2023 թվականի ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերի թիվը կազմել է 94՝ նախորդ տարվա 67-ի դիմաց (աճը կազմել է 40,3%))»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP