19:34 12.09.2024
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ սեպտեմբերի 9-11 կայացած «Երևանյան երկխոսության» միջազգային համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Ժամանակակից դարաշրջանում փոքր և միջին պետությունների համար անվտանգության նոր մարտահրավերներ» խորագրով փակ քննարկումը:
Որպես հատուկ հյուր ելույթով հանդես է եկել ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը: Բանախոսներն էին Ջորջ Մարշալլ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բարր Ռ. Սեգինը (ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր), Մերձավոր Արևելքի Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Դեյվիդ Դե Ռոշը (ԱՄՆ), Լոնդոնի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ինստիտուտի (SOAS) տնօրեն և SOAS համալսարանի քաղաքականության և միջազգային հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր Լինա Խատիբը, Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը:
Քննարկվել են անվտանգության բազմատեսակ մարտահրավերները, որոնց բախվում են փոքր և միջին պետությունները ավելի ու ավելի բարդացող գլոբալ լանդշաֆտում, մասնավորապես՝ համաշխարհային խոշոր տերությունների մրցակցության, կլիմայի փոփոխության և օրեցօր զարգացող տեխնոլոգիաների ազդեցության պայմաններում: Մասնակիցները կարծիքներ են փոխանակել դիմակայունության բարձրացման, ամուր գործընկերային հարաբերությունների կառուցման, ներքին կայունության ու արտաքին ճնշումների միջև հավասարակշռության ձեռքբերման վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային համագործակցության դերի գնահատմանը փոքր ու միջին պետությունների անվտանգության ամրապնդման գործում, անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքների կառավարման բարդություններին, ասիմետրիկ սպառնալիքների հակազդմանը՝ ոչ պետական դերակատարների, ահաբեկչության և կիբերհարձակումների հետևանքով առաջացած մարտահրավերներին:
13:29 19.06.2025
Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն […] ...
13:22 19.06.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված էՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը ավարտված է, շուտով այն կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:17 19.06.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել մայրաքաղաքից, որին կից գրել է. «Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:12 19.06.2025
Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահելՀունիսի 19-ին՝ ժամը 23:00-ից հունիսի 20-ը՝ ժամը 05:00-ն, Էրեբունի վարչական շրջանում, Արցախի փողոցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
13:06 19.06.2025
ԿԳՄՍ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորություններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն Դը Մյույզերին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանի այցը նախարարություն՝ կարևորելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի […] ...
12:59 19.06.2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին կեսօրից հետո առանձին […] ...