12:15 13.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և հայտնել ԿԳՄՍՆ համակարգման բոլոր ուղղություններով Լատվիայի հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության մասին: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստան-Լատվիա բարեկամական կապերի զարգացումը:
Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության զարգացման, ինչպես նաև համատեղ կրթահետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ ի դեմս ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների բժշկական համալսարանների միջև արդեն իսկ ձևավորված համագործակցությանը:
Խոսելով մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարների մասին՝ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունը՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում կիրառվում է ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate): Կողմերը քննարկել են նաև միջթանգարանային համագործակցության զարգացման հնարավորությունները։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքն առաջին անգամ կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել Հայաստանի և Լատվիայի առաջատար թանգարանների հետ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։
Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը նաև սպորտի բնագավառում, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման, երկու երկրներում անցկացվող միջազգային մրցաշարերին մասնակցության, սպորտային մենեջմենթի և սպորտային բժշկության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությամբ:
Անդրադառնալով երիտասարդության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությանը՝ նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել հայ-լատվիական երիտասարդական ֆորում կազմակերպելու հնարավորությունը, որը կնպաստի երիտասարդական աշխատողների, երիտասարդ կամավորների միջև փորձի փոխանակմանը և հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության քննարկմանը:
Արթուր Մարտիրոսյանը ՀՀ երիտասարդների կարիքներից բխող և միջազգային չափանիշներին համապատասխանող «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքներում կարևորել է Լատվիայի Հանրապետության՝ Հայաստանի հետ տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիկ ցուցանիշներով և մի շարք միջազգային ինդեքսներով համադրելի երկրի երիտասարդական քաղաքականության, ոլորտային օրենսդրության հետազոտությունն ու ընդգծել՝ լատվիական փորձի ուսումնասիրությունը շատ օգտակար է եղել հայկական կողմի համար:
ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության լայն ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով ներդնելու ջանքեր այն լավագույնս իրացնելու համար: Նա կարևորել է հատկապես կրթության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ թե՛ միջին մասնագիտական, և թե՛ բարձրագույն կրթության ուղղություններով:
Կողմերը կարևորել են նաև երկու երկրների միջև կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
13:39 19.06.2025
Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացըՀՀ կառավարության կողմից կայացված որոշման հիման վրա ավարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Դեսպանության նոր շենքն առանձնանում է առաջնակարգ դիրքով և պատմական ճարտարապետությամբ: Այն կառուցվել է 1866-1870 թվականներին և գտնվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանին, մի շարք այլ եվրոպական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ: […] ...
13:34 19.06.2025
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցում է «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսինՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը, Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարության հրավերով, մասնակցում է հունիսի 16-22-ը Ֆրանսիայի Լա Բուրժե քաղաքում անցկացվող «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: ...
13:29 19.06.2025
Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն […] ...
13:22 19.06.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված էՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը ավարտված է, շուտով այն կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:17 19.06.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել մայրաքաղաքից, որին կից գրել է. «Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:12 19.06.2025
Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահելՀունիսի 19-ին՝ ժամը 23:00-ից հունիսի 20-ը՝ ժամը 05:00-ն, Էրեբունի վարչական շրջանում, Արցախի փողոցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...