Ապագա պարեկներն ու քրեական ոստիկաններն անցել են մասնագիտական պրակտիկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC

Ապագա պարեկներն ու քրեական ոստիկաններն անցել են մասնագիտական պրակտիկա

15:50 13.09.2024

Այս օրերին Երևանի մի շարք փողոցներում ճանապարհային երթևեկության կարգավորման, իրավախախտումների արձանագրման ընթացքում պարեկների հետ ծառայություն էին իրականացնում նաև ուսումնական համազգեստով սովորողներ. նրանք իրենց մասնագիտական պրակտիկան էին անցնում:

ՆԳՆ կրթահամալիրում ավարտին է մոտենում ապագա պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացը։ Տեսական դասընթացներին հաջորդել է մասնագիտական պրակտիկան, որը քաղաքացիական անձինք փորձառու ծառայողների հետ անցկացնում են համապատասխան ծառայության վայրերում՝ ձեռք բերված գիտելիքները վերածելով գործնական հմտությունների։

ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի խոսքով՝ «Ստեղծվել է մենթորների ինստիտուտը. առավել պարզ տերմինաբանությամբ ասած՝ դրանք համապատասխան ղեկավարներն են, որոնցից մեկը նշանակվում է ՆԳՆ կրթահամալիրի կողմից, հիմնականում՝ պրոֆեսորադասախոսական կազմից, և մյուսը նշանակվում է համապատասխան ստորաբաժանման գործող ծառայողների կողմից»։
Մասնագիտական պրակտիկայի ղեկավարները կիսվում են իրենց փորձով, հետևում ապագա ծառայողների գործողություններին, տալիս անհրաժեշտ խորհուրդներ։

«Մեր նպատակն է, որպեսզի Քրեական ոստիկանությունում առաջին անգամ քայլեր կատարող քաղաքացիական անձինք հնարավորինս շուտ ինտեգրվեն հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման աշխատանքներին. այդ նպատակով նրանց կցել ենք ավելի փորձառու մասնագետների»,-ասում է ՔՈԳՎ պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Գրիգոր Մկրտչյանը:
Ապագա քրեական ոստիկանները պրակտիկայի մի մասն անցնում են քրեական հետախուզության ստորաբաժանումներում, իսկ մյուս մասը նախատեսվում է անցկացնել Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում։

«Մասնագիտական պրակտիկայի ժամանակ, օրինակ, քրեական ոստիկանության ապագա ծառայողները ներգրավվում են այնպիսի աշխատանքներում, որոնք կապված են օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման և իրականացման հետ»,-ներկայացնում է ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը։

Ապագա քրեական ոստիկանները մասնագիտական պրակտիկայի ավարտին կազմելու են նախնական օպերատիվ ստուգման ուսումնական գործ: Իսկ ապագա պարեկներին հնարավորություն է տրվել իրենց կարողությունները զարգացնել Պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանումներում:

«Սովորողները հիմնականում ընդգրկված են եղել Երևան քաղաքի գնդի կողմից երկու հերթափոխով իրականացվող ծառայությանը՝ մասնակցություն ունենալով ճանապարհային երթևեկության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև իրավախախտումների հայտնաբերման և բացահայտման աշխատանքներին։ Արտաքին ծառայությունից բացի, նրանք ծանոթացել են նաև ՊԾ վարչակազմի գործունեությանը»,-ներկայացնում է ՊԾ պետ Արթուր Խուդինյանը:

Ապագա պարեկները գործնական հմտությունները զարգացրել են դեպքի սխեմայի կազմման, երթևեկության կարգավորման, վարչարարությունների իրականացնման և այլ ուղղություններով։ Պարեկային ծառայության պետը մեզ հետ զրույցում նշել է, որ մասնագիտական պրակտիկան անհրաժեշտություն է՝ ծառայության առանձնահատկություններն ընկալելու և հետագայում գործառույթներն առավել հեշտ իրացնելու հնարավորություն։

«Մասնագիտական պրակտիկան ինքնանպատակ չէ. մասնագիտական պրակտիկայի արդյունքները պետք է պաշտպանության ենթարկվեն։ Եթե պարզում ենք, որ ծառայության վայրում մենթորը բացասական եզրակացություն է տվել ապագա ծառայողի համար, հետևաբար նրան չենք թույլ տալիս մասնակցելու պետական ատեստավորմանը»,-ասում է ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը։
Պետական ամփոփիչ ատեստավորումը հաղթահարածները ծառայության կանցնեն մայրաքաղաքի և մարզերի համապատասխան ստորաբաժանումներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP