16:07 13.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավար Ֆելիպե Պաույերիին, որը Հայաստան է ժամանել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ժաննա Անդրեասյանը, ողջունելով Ֆելիպե Պաույերիի այցը Հայաստան, կարևորել է Հայաստանի և Միավորված ազգերի կազմակերպության միջև բարեկամական հարաբերությունները: Նախարարն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը երիտասարդական քաղաքականություն իրականացնող միակ պետական մարմինն է, ինչը մեծ պատասխանատվություն է:
«Մեր երկրում առկա են քաղաքացիական հասարակության լայն սեկտոր և լավ փորձառություն ունեցող հասարակական կազմակերպություններ, որոնք ակտիվորեն աշխատում են այս ոլորտում, բայց մեզ համար շատ կարևոր է նաև ունենալ քաղաքականություն, որը կծառայի այդ սեկտորի հետ կապերի ամրապնդմանը ու կնպաստի երիտասարդների կարողությունների հզորացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ պետական ֆինանսավորմամբ և ամենամյա պարբերականությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հանրային կյանքում և պետականաշինության գործընթացում երիտասարդության մասնակցության խրախուսմանը, նրանց իրավունքների իրացմանը, երիտասարդների ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև սոցիալականացման, ինքնիրացման, ներգրավման ու զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանն ու մեխանիզմների խթանմանը։
Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակմանը, որի շուրջ աշխատանքները մեկնարկել են 2023 թվականից: Նախարարի խոսքով՝ օրենքը սահմանելու է ՀՀ-ում երիտասարդության զարգացման պետական քաղաքականության սկզբունքները և նպատակները, կարգավորելու է երիտասարդների, երիտասարդ ընտանիքների, երիտասարդական աշխատողների, հասարակական կազմակերպությունների, երիտասարդական խորհրդատվական մարմինների և պետության փոխհարաբերությունները: Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ նախագծի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խումբը հանրային քննարկումներ է իրականացրել ՀՀ բոլոր մարզերում, որի արդյունքում նախագիծը լրամշակվել է և ներկայացվել Կառավարություն:
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև ՀՀ-ում երիտասարդական կենտրոնների ստեղծմանը: Նա ընդգծել է՝ նորաստեղծ կենտրոնները նպաստելու են մարզաբնակ երիտասարդության ներուժի բացահայտմանը, համակողմանի զարգացմանը, ինքնադրսևորման և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը։ Նա տեղեկացրել է՝ ՀՀ մարզերում արդեն իսկ բացված 4 կենտրոններից բացի 2024 թվականին ընթացքի մեջ է ևս չորս երիտասարդական կենտրոնների հիմնումը՝ Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի և Սյունիքի մարզերում:
Նախարարը նաև ներկայացրել է ՀՀ-ում երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք, մասնավորապես, վերաբերում են երիտասարդների քաղաքացիական կրթության, մեդիագրագիտության և ֆինանսական գրագիտության, առաջին օգնության և առողջ ապրելակերպի, երիտասարդական աշխատանքի, մասնագիտական կողմնորոշման, սոցիալական ձեռներեցության, կամավորության խթանմանը:
ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավար Ֆելիպե Պաույերին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ համագործակցության լայն շրջանակը: Նա տեղեկացրել է՝ Երիտասարդության հարցերով գրասենյակը ստեղծվել է 2022 թվականին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի կողմից և նպատակ ունի առաջ մղել երիտասարդության իրավունքներն ու կարիքները գլոբալ մակարդակում, ինչպես նաև ուղղված է ՄԱԿ-ի բոլոր նախաձեռնություններում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը։
Ֆելիպե Պաույերին ընդգծել է՝ գրասենյակը նաև խթանում է երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման, կայուն զարգացման ու խաղաղության հաստատման գործնթացներում, աջակցում է երիտասարդության սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով մեկտեղելու ջանքերը համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության ամրապնդման հարցում:
ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավարը Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում հանդիպելու է երիտասարդական հասարակական կազմակերպությունների, երիտասարդական պետական կենտրոնների ներկայացուցիչների, երիտասարդ դիվանագետների հետ՝ քննարկելու երիտասարդների առաջխաղացման, ազգային և գլոբալ մակարդակներում որոշումների կայացման գործում նրանց ներգրավվածության հետ կապված հարցեր:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...