18:23 14.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացվել է Արհեստների միջազգային երրորդ փառատոնը՝ «Գինի և արհեստներ» խորագրի ներքո, որով նաև տրվել է Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը մեր երկրում:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը, արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է պետության՝ մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, արհեստների հանրային տեսանելիության և արհեստներով զբաղվող վարպետների ճանաչելիության բարձրացմանն ուղղված շարունակական քաղաքականությունը:
«Ժողովրդական արհեստները մեր մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրիչն են: Տաղավարներով շրջելով, համոզվում ենք, որ խոսում ենք ոչ միայն մշակութային շատ կարևոր ժառանգության, այլև այսօրվա մշակութային կարևոր ներկայության մասին: Արհեստները մշտապես արդիական են․ դրանց միջոցով շաղկապվում են անցյալն ու ներկան՝ կամուրջ ապահովելով ապագայի համար», – ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացման համար:
ԿԳՄՍ նախարարը խորհրդանշական է համարել, որ Արհեստների միջազգային երրորդ փառատոնն այս տարի համընկնում է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների մեկնարկի հետ:
«Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի անցկացվում են «Ճանապարհներ, ցանցեր և կապեր» խորագրի ներքո, ինչն այստեղ՝ Արենիում, առավել խորհդանշական է, քանի որ Վայոց ձորը հայտնի է ճանապարհային կարևոր հանգույցներ ու կապեր լինելու իր պատմությամբ: Այստեղ մենք նաև հիանալի պատմամշակութային վայրեր ունենք, ուր անպայման խորհուրդ կտամ այցելել»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կոչ արել փառատոնի այցելուներին այս օրերի ընթացքում անպայման ժամանակ հատկացնել նաև Վայոց ձորի պատմամշութային ժառանգությունը բացահայտելու համար:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է նաև փառատոնին մասնակցելու համար մեր երկիր ժամանած օտարերկրյա հյուրերին և հույս հայտնել՝ նրանք հայ վարպետների հետ նոր համագործակցություն կձևավորեն:
Փառատոնի մասնակիցներին և հյուրերին ողջունել է նաև ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ կարևորելով «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկն Արենիում անցկացվող Արհեստների միջազգային երրորդ փառատոնով ազդարարումը՝ ընդգծելով, որ Վայոց ձորի մարզը մշակութային հարուստ ժառանգության օրանն է:
«Եվրոպական միությունը Հայաստանի հետ տարբեր ծրագրեր է իրականացնում և ունի ամուր գործընկերություն կրթության, մշակույթի և մի շարք այլ ուղղություններով, բայց ամենակարևորն այն է, որ մենք համատեղ ջանքերով կամրջում ենք ավանդույթներն ու մարդկանց»,- ասել է Վասիլիս Մարագոսը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը շրջել են փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել հայ և օտարերկրացի վարպետների ձեռքի աշխատանքներին: Այցելուները տեղում հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական գինու պատրաստման ավանդույթներին և համտեսելու անուշաբույր հայկական գինի:
Արհեստների միջազգային երրորդ փառատոնին մասնակցում են շուրջ 50 արհեստագործ վարպետներ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից (Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա):
Փառատոնի ընթացքում Արենի համայնքում ներկայացվել են հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն: Երկու օր շարունակ կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, վարպետաց դասեր և հատուկ ծրագրեր երեխաների համար:
«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, դասական և հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, մրցույթներ, վարպետաց դասեր և այլն:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...