Գլխավոր դատախազը վերացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշումը. դատարանը բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակել է պատիժ՝ ազատազրկման ձևով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Գլխավոր դատախազը վերացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշումը. դատարանը բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակել է պատիժ՝ ազատազրկման ձևով

09:49 17.09.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից քրեական վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցներ կիրառելուց հետո, 2024 թվականի հունվարի 20-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել տևական ժամանակ քննված և նախկինում հանցակազմի բացակայության հիմքով կարճված՝ ծանր հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ Մ.Մ.-ն, նախնական համաձայնության գալով 3 այլ անձանց հետ, 2020 թվականի օգոստոսի 20-ին Տավուշի մարզի տարածքում ավտոմեքենաներով հետապնդել է Ա.Հ.-ին, առևանգել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Մ.Մ.-ն վերոնշյալ անձանց հետ Ա.Հ.-ին տեղափոխել է գյուղում գտնվող՝ իրեն պատկանող տուն, բռնություն գործադրելու սպառնալիքով Ա.Հ.-ից վերցրել շուրջ 630 հազար դրամ արժողության բջջային հեռախոսների աքսեսուարներ, որից հետո Ա.Հ-ին թույլ են տվել հեռանալ:

2024 թվականի հունվարի 20-ին դատախազն իր նախաձեռնությամբ Մ.Մ.-ի, Ա.Մ.-ի և Տ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելը), իսկ Յ.Մ.-ի նկատմամբ՝ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

2024 թվականի փետրվարի 2-ին դատախազը հաստատել է մեղադրյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան:

2024 թվականի օգոստոսի 2-ին դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին՝ բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP