13:24 17.09.2024
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է նույն թաղամասի 26-ամյա բնակիչ Մ.Խ.-ի դին՝ հրազենային վնասվածքներով: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողություններով պարզվել էին քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից չորսի ինքնությունը, որոնցից մեկը Ս.Հ.-ն է, մյուսները վերջինիս ընկերները՝ Հ.Մ.-ն, Ն.Ա.-ն և Է.Մ.-ն:
Դեպքի վայրի զննությամբ սուպերմարկետի առջևի հատվածում հայտնաբերվել էին պարկուճներ և գնդակներ, տուժողի դիակի արտաքին զննությամբ՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ ձախ ձեռքում՝ գազային ատրճանակ, առգրավվել էին դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, հարցաքննվել էին մի շարք անձինք, կատարվել խուզարկություններ, նշանակվել էին դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։Քննությամբ պարզվել էր, որ երիտասարդը սպանվել է մի խումբ անձանց կողմից, ովքեր, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, զինված են եղել ատրճանակով և ինքնաձիգով, իսկ դեպքի վայրում գտնված և ակտիվ դերակատարում ունեցող մի խումբ անձինք՝ կացնով և մահակներով։
Ձեռք բերված փաստերի համադրությամբ որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական վարույթներ նախաձեռնելու մասին, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել էին վերոհիշյալ քրեական վարույթին:
Ձեռնարկված ապացուցողական գործողություններով պարզվել էր, որ միջադեպի պատճառ է հանդիսացել նշված թաղամասի անչափահաս, 2006թ. ծնված բնակչի կողմից հորը՝ Ս.Հ.-ին պատկանող Լադա 21114 մակնիշի ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ նույն թաղամասի մեկ այլ բնակչի՝ Մ.Խ.-ի կողմից դիտողության արժանանալը, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել էր հորը, ով իր հերթին տեղի ունեցածի մասին տեղեկացրել էր ընկերոջը՝ Ն.Ա.-ին:
Վերջինս, տեղեկանալով նշված չնչին առիթն օգտագործելով, խուլիգանական դրդումներով Մ.Խ.-ին կյանքից ապօրինի զրկելու՝ Ս.Հ.-ի մտադրության մասին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, իրենց մյուս ընկերոջ՝ Հ.Մ.-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, հրազեններով զինված, գնացել էին Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտակա հատված, որտեղ նշված պատրվակով միմյանց հետ նախապես հանդիպել էին մի կողմից Ս.Հ.-ն և վերջինիս ընկերներից Է.Մ.-ն, մյուս կողմից՝ Մ.Խ.-ն:
Հասնելով դեպքի վայր՝ Ն.Ա.-ն և Հ.Մ.-ն, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, մի խումբ անձանց հետ դարանակալել էին՝ սպասելով նպաստավոր պահի:
Տեսնելով, որ հանդիպման ընթացքում Ս.Հ.-ն ձեռքով հարվածում է Մ.Խ.-ի դեմքին՝ Հ.Մ.-ն անմիջապես միջամտել էր վիճաբանությանը և ատրճանակով կրակոցներ արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ, ում միացել էր Ն.Ա.-ն՝ ինքնաձիգով բազմաթիվ կրակոցներ արձակելով Մ.Խ.-ի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ապօրինաբար վերջինիս զրկելով կյանքից։
Քրեական վարույթի ընթացքում կատարված քննչական ու վարութային գործողությունների արդյունքում հավաքված փաստական տվյալների հիման վրա ավելի վաղ երկու անձի մեղադրանքներ էին ներկայացվել․ Ս.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով, իսկ վերջինիս ընկերներից Ն.Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններս կալանավորվել էին:
Հ.Մ.-ի և Է․Մ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նախաքննության ընթացքում Է․Մ-ն հայտնաբերվել է, վերջինիս ներկայացվել է մեղադրանք, և նա ևս կալանավորվել է։
Հետագա նախաքննության ընթացքում պարզվել է նաև միջադեպին մասնակից ևս երեք անձի ինքնությունը: Որոշում է կայացվել վերջիններիս ձերբակալելու մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանցից մեկը՝ Պ.Վ.-ն, ձերբակալվել է։ Վերջինիս ներկայացվել է մեղադրանք և միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, սակայն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Մյուս երկու անձանց նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում։ Նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: Այդ նպատակով Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է։
Այսպիսով՝ երիտասարդի սպանության վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, 3 անձ հետախուզվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...