Փրկարար ծառայությունն ամփոփում է հակահրդեհային միջոցառումներին ուղղված հանրային իրազեկման աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+26.09 oC

Փրկարար ծառայությունն ամփոփում է հակահրդեհային միջոցառումներին ուղղված հանրային իրազեկման աշխատանքները

20:50 18.09.2024

Հրդեհավտանգ սեզոնի ավարտով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն ամփոփում է հակահրդեհային միջոցառումներին ուղղված լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքները։
«ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ հանրապետության տարածքում իրականացրած հանրային իրազեկման աշխատանքները՝ ուղղված անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկմանը, հրդեհների կանխարգելմանը, արագ արձագանքմանը, հրդեհների դեմ պայքարին, դրանց տարածմանը, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանը:
Փրկարարական ծառայողների կողմից հանրային իրազեկման աշխատանքները հիմնականում իրականացվել են հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված վայրերում՝ անօդաչու թռչող սարքերով և բարձրախոսներով։
Միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքի փրկարարական և մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերի, հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների ուժերով, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի աշխատակիցների հետ համագործակությամբ, անտառածածկ և բուսածածկ տարածքներում պարբերաբար իրականացվել են հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, շրջիկ իրազեկում և հակահրդեհային քարոզչական բնույթի աշխատանքներ։
Մինչ օրս ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 902 խումբ, որից 845-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից, 57-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ:
Ընդհանուր առմամբ իրազեկման աշխատանքներին ներգրավվել է 1976 փրկարարական ծառայող: ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումները բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրազեկում են իրականացրել 6700 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում: Մարդաշատ վայրերում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ տարածվել և փակցվել է մոտ 10000 պաստառ և թռուցիկ:
Միևնույն ժամանակ, հանրային հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով արդեն իսկ նախանշված վայրերում 127 մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն՝ հիմնականում ամենագնաց ավտոմեքենաների ներգրավմամբ։
Փրկարար ծառայությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրապետությունում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակի կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումներին, հետևաբար հորդորում է հետևել հրդեհային անվտանգության կանոններին, անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետևանքներից խուսափելու, ինչպես նաև հրդեհի առաջացման ռիսկերն արդյունավետորեն նվազեցնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

15:40 18.06.2025

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […] ...

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

15:30 18.06.2025

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռը

15:18 18.06.2025

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռը

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվի

15:08 18.06.2025

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան ​​անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...

SHANTNEWS

15:00 18.06.2025

SHANTNEWS

Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներում

14:53 18.06.2025

Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներում

ACA-ի Գրան պրիի հաղթող, հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը Fight Nights-ի շրջանակներում մենամարտ կանցկացնի, հայտարարել է լիգայի նախագահ Կամիլ Հաջիևը: Վարդանյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մարիֆ Պիրաևի դեմ: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին: 34-ամյա Վարդանյանն օկտագոնում 26 հաղթանակ և 4 պարտություն ունի, Պիրաևը՝ 28 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: ...

BACK_TO_TOP