Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է

11:25 20.09.2024

2024 թվականի սեպտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակչին և նրա կնոջը պատկանող, նույն քաղաքում գտնվող բնակարանից նախապատրաստվում է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77.446.000-ից 116.169.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի հափշտակություն: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

«ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, իրենց կամքից անկախ հանգամանքներով, չեն կարողացել իրագործել հանցավոր մտադրությունը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 43-252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի, 318-րդ հոդվածի 1-ին մասի և 319-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում Սևանի քննչական բաժնի և ԱԱԾ աշխատակիցների համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր խմբի կազմակերպման նպատակները, ինչպես նաև՝ խմբի կազմակերպիչների և անդամներից մի քանիսի ինքնությունը:

Մասնավորապես՝ ապացուցողական գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք, համաձայնության գալով, մտադրվել են խմբի կազմում իրականացնել Սևան քաղաքի վերոհիշյալ բնակիչներին պատկանող բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, որն իրագործելու համար ստեղծել են հանցավոր կազմակերպություն՝ կայուն խումբ՝ դրա կազմում ընդգրկելով նաև այլ անձանց:

Հանցավոր խմբի կազմակերպիչները, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, պայմաններ են ստեղծել, մանրամասն պլանավորել են իրենց գործողությունները. օրեր առաջ կատարել են տուժողների բնակարանի ու հարակից տեղանքի ուսումնասիրություն, այդ թվում մշակել են նշված տարածքի անցուդարձը հսկելու և իրենց քողարկելու, հանցանքը կատարելու համար բնակարան ապօրինի մուտք գործելու և այնտեղից հեռանալու հնարավոր աննկատ ուղիների վերաբերյալ ծրագրեր, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել բնակարան ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակությունը, քանի որ հանցագործության նախապատրաստության ընթացքում բացահայտվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ 2 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար, ձերբակալել նշված անձանց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում խմբի անդամներից երկուսը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով և 43-253-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ հիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննության ընթացքում բնակարաններում և ավտոմեքենայում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ՝ օդաճնշիչ ատրճանակ, դանակ, խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց վերաբերյալ նշանակվել են փորձաքննություններ, ինչպես նաև հայտնաբերվել է Սևան քաղաքի քարտեզը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր կազմակերպության մյուս անդամներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP