16:47 24.09.2024
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։
Ողջունելով հյուրին՝ ՆԳ նախարարը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՆԳ նախարարության բարեփոխումների գործընթացում միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը։
Նա կարևորել է Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի կողմից ազդարարված վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, ընդգծել ՆԳ նախարարության և Եվրոպոլի միջև ստորագրված համաձայնագրերի, ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի կարևորությունը։
Անդրադառնալով Նիդերլանդների Թագավորության ՆԳ նախարարության հետ համագործակցությանը՝ Վահե Ղազարյանն ընդգծել է տարբեր ուղղություններով լավագույն փորձի ուսումնասիրման և փոխանակման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության կողմից տրամադրված աջակցության համար։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը բարձր է գնահատել ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների արդյունքները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու ակտիվ համագործակցությունն ու ընդլայնել օրակարգը։
Հանդիպման ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները, ձեռքբերումներն ու համագործակցության հնարավոր ուղղությունները:
Քննարկվել են նաև հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։
18:28 17.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի […] ...
18:21 17.06.2025
ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանինՀունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյույզեին: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես […] ...
18:13 17.06.2025
Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՀունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...
18:08 17.06.2025
Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբԿատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...