19:11 03.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին, որոնք օրերս 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էր Էմմա Պողոսյանը, իսկ Աննա Ամրոյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աշոտ Մովսիսյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է մարզիկներին ու մարզիչներին, շնորհավորել գրանցած արդյունքների ու նվաճած մեդալների առթիվ:
«Ձեր հաղթանակները բոլորիս համար ոգևորության ևս մեկ առիթ էին: Վստահ եմ՝ սա ձեր ճանապարհի սկիզբն է: Ձեր ցույց տված արդյունքները բոլորիս վստահություն են ներշնչում, որ առաջ եք գնալու՝ նոր հաջողություններ գրանցելով հետագա մրցելույթներում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանի կանանց հավաքականի անդամների ելույթներին և վստահություն հայտնել՝ նրանց օրինակը ոգևորող է լինելու մեր դպրոցահասակների համար.
«Շատ ենք խոսում այն մասին, որ պետք է խրախուսենք կանանց ու աղջիկներին ավելի շատ զբաղվել սպորտով, և ամեն անգամ, երբ մեր մարզուհիները նման հաջող ելույթներ են գրանցում, վստահ եմ՝ մեր երեխաների մոտ սպորտով զբաղվելու և առաջ գնալու ցանկություն է առաջանում: Ի դեմս ձեզ՝ իրենք ունենում են այն օրինակը, որին կարելի է հետևել: Ուրախ եմ, որ ունեցել եք ծանրամարտով զբաղվելու հաստատակամություն ու ձեր մարզիչների հետ այսօր արդեն նշանակալի արդյունքներ եք գրանցում»:
Խոսելով աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Աշոտ Մովսիսյանի գրանցած արդյունքի մասին՝ Ժաննա Անդրեասյանն այն կարևորել է հատկապես սերնդափոխության տեսանկյունից.
«Ծանրամարտում ունենք լավ ավանդույթներ, և ուրախ եմ, որ լավ արդյունքներ ենք գրանցում ոչ միայն մեծահասակների, այլև՝ երիտասարդական թիմերում: Սա նշանակում է՝ ունենք լավ սերունդ ու այդ ավանդույթները լավագույնս կկարողանանք շարունակել»:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև հավաքականի մարզիչներին, փաստել, որ գրանցած հաջողությունները երկար ու քրտնաջան աշխատանքի արդյունք են:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահություն է հայտնել՝ երիտասարդ ծանրորդներն ապագայում ևս իրենց լավագույնս կդրսևորեն միջազգային մրցասպարեզում, այդ թվում՝ Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերում: ԿԳՄՍ նախարարի տեղակալն արժևորել է նաև հավաքականի մարզիչների վաստակն ու մեծ փորձը՝ հաջողությունների գրանցման ճանապարհին:
Աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդները շնորհակալություն են հայտնել ընդունելության և շնորհավորանքների համար, խոսել մրցելույթներից ունեցած տպավորությունների և հույզերի մասին: Ալեքսանդրա Գրիգորյանը, որն ուսի վիրահատության ենթարկվելուց հետո երիտասարդական ԱԱ-ին նախապատրաստվելու համար երկու ամիս ժամանակ է ունեցել, փաստում է՝ նախևառաջ կարողացել է հաղթահարել ներքին վախերն ու վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին նաև հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, իսկ աշխարհի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 191 կգ արդյունքով:
18-ամյա Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել մինչև 81 կգ քաշային կարգում՝ երկամարտում ցույց տալով 233 կգ արդյունք: 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ տղամարդկանց հավաքականի անդամ Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտում գրանցելով 366 կգ արդյունք:
Հայ ծանրորդները հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը Լեհաստանում մասնակցելու են մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը մրցավայր է մեկնելու 34 ծանրորդով:
18:53 17.05.2025
Արաբական երկրների լիգայի երկրները կոչ են արել դադարեցնել կրակը ԳազայումԲաղդադում 34-րդ գագաթնաժողովից հետո Արաբական երկրների լիգայի ղեկավարները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և վերսկսել այնտեղ մարդասիրական օգնության առաքումը: Փաստաթղթից հատվածներ է տարածել իրաքյան INA լրատվական գործակալությունը։ «Մենք վճռականորեն մերժում ենք պաղեստինցիներին բռնի տեղահանելու փորձերը և կարծում ենք, որ մարդասիրական օգնությունը պետք է շտապ հասցնել Գազա: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը […] ...
18:42 17.05.2025
Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ ՓեզեշքիանԹեհրանը պատերազմի չի ձգտում, նա կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ և չի վախենում այն սպառնալիքներից, որոնք ամերիկացի նախագահը փոխարինում է խաղաղության հրավերներով, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ում խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր համաձայնագրի հասնելու համար՝ […] ...
18:30 17.05.2025
Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...
18:22 17.05.2025
Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելըԻսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...
18:10 17.05.2025
Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումներըԼիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...