17:16 04.04.2018
«Էս ամեն ինչը օդի մեջ փոշի ա, դրել եք գիլզեքը, արկերը, բեկորները, բա ապստամբություն էր, առանց դրանց ո՞նց կլիներ: Բայց հիմքերի մասին ոչ մի բան չկա: Չի լինի առանց հիմքերի, էս փոշին քամին կտանի հիմքերի բացակայության պայմաններում»,- ասաց ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստի ավարտին, երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հնարավորություն տվեց ամբաստանյալներին հայտարարություններ անել դատարանում հետազոտված ապացույցների վերաբերյալ:
«Մենք, ի վերջո, հիմքերի մասին խոսելո՞ւ ենք, թե՞ ոչ: Ինչի՞ մենք հանկարծ ծռվեցինք, հերոսներ էինք, պետական պարգևներ էինք հետ տալիս»,- հարցրեց ամբաստանյալը:
Մյուս ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանն էլ ասաց, թե եթե որևիցե բան է հրապարակվում, դա չի նշանակում, որ խնդիրները լուծվել են՝ «խնդիրները բազմաթիվ են, դրանք օրեցօր կուտակվում են»:
Դատավորի այն դիտողությանը, թե՝ խոսեք ապացույցների վերաբերյալ, ամբաստանյալն արձագանքեց.
«Ես տեղյակ չեմ`ինչ ապացույց է հրապարակվել, չեմ էլ ուզում իմանալ: Ապացույցն այն է, որ երկիրը մարդաթափվում է, ժողովուրդը սպանվում է, դուք հեքիաթների ժանրերից ապացույցներ եք հրապարակում»,- ասաց Սմբատ Բարսեղյանը:
Դատարանը մի քանի անգամ նախազգուշացնելուց հետո անջատեց բարձրախոսը, այնուհետև հեռացրեց Բարսեղյանին դահլիճից:
22:24 21.05.2025
Լենա Նանուշյանն ԱՀԿ վեհաժողովում խոսել է առողջապահական անհետաձգելի կարիքների և երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասինԺնևում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը: Համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովում, առողջապահական համակարգի հզորացում, պատրաստվածություն […] ...
22:17 21.05.2025
Լավրովի այցը Երևան. ի՞նչ ուղերձներ հնչեցրեց ռուս գլխավոր դիվանագետըԻ՞նչ ուղերձներ հնչեցրեց Հայաստանում գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարարը և ի՞նչ ենթատեքստեր ունեն այդ հայտարարությունները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է նախկին դիվանագետ, իրավագետ Վաներ Հարությունյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:08 21.05.2025
Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավորՄայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Աբովյան» […] ...
21:48 21.05.2025
Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը: ...
21:37 21.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղ. 1, 2, 3, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-354 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, […] ...