17:24 04.04.2018
Պաշտպանության նախարարության նոր ծրագրով ՀՀ ԶՈւ տարեկան մինչև 400 զինծառայող կարող է արտոնյալ պայմաններով հիփոթեքով ձեռք բերել բնակարան, որի կանխավճարն ու սուբսիդիան տրամադրում է պետությունը։ Այս մասին նշվում է ՀՀ ՊՆ «մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրի նախագծում, որ ներկայացվել է այսօր։
Հիփոթեքային վարկերը տրամադրվում են առավելագույնը 20 տարի ժամկետով։ Վարկառուի համաձայնությամբ վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով: Զինծառայողներին վարկերը տրամադրվում են բնակարանի կամ տան 90 տոկոսի չափով, իսկ 10 տոկոս կանխավճարը տալիս է պետությունը։
Եթե զինծառայողը գնում է բնակարանը ոչ թե այն կառուցողից, այլ երկրորդական շուկայից, վարկի կանխավճարը հաշվարկվելու է այդ տարածաշրջանում ձևավորված բնակարանների կամ բնակելի տների շուկայական միջինացված արժեքների հիման վրա։ 2017 թվականի ամփոփ տվյալներով՝ առուվաճառքի պայմանագրերի համաձայն՝ Հայաստանում բնակարանների ու տների մեկ քառակուսի մետրի գինը կազմել է հետևյալը։ (Գրաֆիկներում՝ որքան մեծ է եռանկյունը, այնքան թանկ են բնակարանները (տները), որքան աջ՝ այնքան հեռու են Երևանից, որքան վեր՝ այնքան մեծ է այդ բնակավայրի բնակչությունը։ Գույներով քաղաքները խմբավորված են ըստ մարզերի)։
Բնակարանների ու տների գնման համար հիփոթեքային վարկերը զինծառայողներին կտրվեն առավելագույնը 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որի 4 տոկոսն էլ իր վրա կվերցնի պետությունը։ Սուբսիդավորման արդյունքում զինծառայողը կվճարի 5 տոկոս տարեկան տոկոսադրույք։
Ավելին, եթե բնակարանը կամ տունը գնվում է հենց կառուցապատողից, ծրագիրը հնարավորություն է տալիս մնացած 5 տոկոսն էլ մարել եկամտահարկի հաշվին։
Հիփոթեքային վարկի սուբսիդավորման այս պայմանները կարող են դադարեցվել, եթե զինծառայողը հեռացվում է զինված ուժերից։ Դա զինծառայողին չի սպառնում, եթե նրան ազատում են ծառայության ժամկետի ավարտի կամ նմանատիպ այլ պատճառներով։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ պետությունից անհատույց բնակարան ստանալու համար հերթագրված է 4000 գործող և նախկին զինծառայող, մինչդեռ «պետության տնտեսական հնարավորությունները թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչև 100 բնակարանների կառուցման և տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է»։ Հիմնավորման համաձայն՝ այս համակարգն արդեն սպառել է իրեն։
Նոր համակարգով ևս որոշակի սահմանափակումներ կան։ Մասնավորապես առաջարկվում է տարեկան սուբսիդիաներ տրամադրել հետևյալ առավելագույն չափերով.
Այս ծրագրից օգտվելիս զինծառայողները կարող են հիփոթեքով վարկ ստանալ մինչև 28․5 միլիոն դրամ արժեքով բնակարան գնելու համար։ Ավելի թանկ բնակարանի համար դիմելու դեպքում նախարարությունը կսուբսիդավորի վարկի միայն նշված չափի մարումը։
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...