17:44 11.11.2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ին անցկացված «ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» խորհրդարանական լսումների ընթացքում Անկախ միջազգային փորձագետ Հայկ Դավթյանն անդրադարձել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի նկատմամբ վերահսկողություն իրականացնող կոմիտեի՝ Հայաստանի վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակված զեկույցին:
Նշվել է, որ փաստաթղթում, ըստ ոլորտների, ներկայացվել է Հայաստանում երեխաների իրավունքներին առնչվող իրավիճակը, ինչպես նաեւ արվել են առաջարկություններ:
«Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը: Զեկուցողն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել երեխաների իրավունքների եւ բարեկեցության պաշտպանությանն ուղղված իրավական եւ ինստիտուցիոնալ շրջանակների ընդլայնման ուղղությամբ: Փոխնախարարը հաջորդիվ ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումներն ու անելիքները:
Տաթեւիկ Ստեփանյանը պատասխանել է լսումների մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ: Հարցերը հիմնականում վերաբերել են երեխաների նկատմամբ տարբեր բնույթի բռնություններին, դրանց նկատմամբ ընտանիքներում հանդուրժողականությանն ու լատենտայնությանը, դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության կանխարգելմանը:
Այնուհետեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման, անչափահասների հանցավորության եւ ընտանեկան բռնության վարչության պետ Էդգար Պետրոսյանը խոսել է «Երեխայի կրթության իրավունքը եւ այս ոլորտում առաջացող խնդիրները, կրթության որակի հիմնախնդիրները, բուլինգ եւ թմրաշրջանառության վտանգները դպրոցում» թեմայի շրջանակում: Ներկայացնելով 5 տարվա կտրվածքով որոշակի վիճակագրական տվյալներ՝ նա տեղեկացրել է, որ անչափահասների շրջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մասով 2019 թվականին արձանագրվել է 9, 2020 թվականին՝ 3, 2021 թվականին՝ 7, 2022 թվականին՝ 6, 2023 թվականին՝ 10, 2024 թվականին՝ 7 դեպք:
Այս պահին ոստիկանությունում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված անչափահաս հաշվառված չէ:
Բարձրաձայնելով իրականացվող աշխատանքները՝ Էդգար Պետրոսյանը նշել է, որ Ոստիկանությունը դպրոցներում աշակերտների հետ իրականացնում է ընդհանուր իրազեկման աշխատանքներ: Այս շրջանակում իրականացվում են իրավական իրազեկման աշխատանքներ, ինչպես նաեւ ոլորտային որոշակի տեղեկատվություն է տրամադրվում անվտանգային առումով, օրինակ՝ կիբեռանվտանգության հետ կապված, որը կարող է նաեւ առնչություն ունենալ թմրանյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ՝ բուլինգի հետ: Այդ հանդիպումներն ու քննարկումներն իրականացվում են ոչ թե անչափահասների, այլ ծնողների եւ մանկավարժական կոլեկտիվի հետ: Իրականացվում է դպրոցների տեսախցիկների մշտադիտարկում, այսինքն՝ հագեցվածության աստիճանի ուսումնասիրում: Նշվել է, որ այս պահին նաեւ հանրային քննարկման է ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության, ինչպես նաեւ թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության եւ դրանից բխող ծրագիրը հաստատելու վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Այս պահին Հայաստանում բուլինգն իրավական ձեւակերպում չունի: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ հանրային քննարկման է դրված «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին» նախագիծ: Փաստաթղթով առաջին անգամ տրվելու է բուլինգի սահմանումը, ինչպես նաեւ պետության պոզիտիվ պարտականությունը՝ պաշտպանելու մարդկանց բուլինգից, նաեւ կատարելու այդ անձանց սոցիալական վերականգնման ու հոգեբանական աշխատանքներ: «Ներկայումս բուլինգի հետ մենք առնչվում ենք այնքանով, որքանով դրանք կապ ունեն հանցագործության կամ իրավախախտման հետ»,- պարզաբանել է Էդգար Պետրոսյանը:
Որոշակի վիճակագրություն է ներկայացվել նաեւ երեխաների շրջանում միջանձնային հարաբերությունների կանխման դեպքերի վերաբերյալ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ռազմավարական պլանավորման եւ մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն էլ անդրադարձել է համընդհանուր պարբերական վերանայումների ընթացքում միջազգային կազմակերպությունների կողմից բարձրացվող առաջարկություններին եւ դիտողություններին: Դրանք վերաբերում են կրթության ներառականությանը, կրթությունից դուրս մնալու կամ բացակայությունների եւ ազգային փոքրամասնությունների ուսուցման խնդիրներին:
Հարցուպատասխանի եւ ելույթների ձեւաչափում անդրադարձ է եղել անչափահասների շրջանում հնարավոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրին, կրթության հասանելիությանը, կրթության որակի բարձրացմանը, ՆԳՆ-ի կողմից իրազեկման արշավների կարեւորությանը, անապահով ընտանիքներին սոցիալական աջակցության ընդլայնմանը եւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ քայլերին: Կարեւորվել է մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության մշակույթի ձեւավորումը:
Անդրադարձ է եղել նաեւ կրթական հաստատություններում թմրամիջոցների օգտագործմանը, այդ վտանգավոր երեւույթի դեմ պայքարելու անհրաժեշտությանն ու օրենսդրական լրացումներ կատարելու նպատակահարմարությանը, ներառական կրթությանը, ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների կրթական հարցերին, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլն: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ազգությամբ ասորի Իրինա Գասպարյանն անդրադարձել է անձնագրերում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային պատկանելությունը նշելու հարցին՝ կարեւորելով այն:
Ամփոփելով լսումների աշխատանքը՝ Ռուստամ Բաքոյանը վստահեցրել է, որ բարձրացված հարցերը պատշաճ կարձանագրվեն եւ հետագայում կդիտարկվեն նաեւ ՆԳՆ-ի գործընկերների կողմից: Ըստ հանձնաժողովի փոխնախագահի՝ նման լսումները հանրության, գործադիրի եւ օրենսդիրի կառուցողական գործընկերության լավ օրինակ են: Նա երախտագիտություն է հայտնել ներկաներին ակտիվ մասնակցության, նաեւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրին՝ լսումների կազմակերպմանն աջակցելու համար:
10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է11:46 19.06.2025
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […] ...
11:35 19.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ըԲացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...
11:20 19.06.2025
«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...
11:13 19.06.2025
Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
11:01 19.06.2025
Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվելՀունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...
10:52 19.06.2025
«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ ...