Բացվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «La Bohème» ցուցահանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+24.09 oC

Բացվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «La Bohème» ցուցահանդեսը

21:08 11.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «La Bohème» («Լա Բոհեմ») ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում ներկայացված են 100 հայ նկարչի 100 ստեղծագործություններ` նվիրված Ազնավուրի «Լա Բոհեմ» երգին և հատուկ վրձնված այս նախագծի համար։

Բացման արարողությանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ հոբելյանական տարվա ամենակարևոր անելիքներից մեկը մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի հոբելյանի պատշաճ և ըստ արժանվույն նշանավորումն է։

«Հոբելյանական միջոցառումների ծրագրում պատահական չէ, որ ընտրվել է հենց այս՝ «Լա բոհեմ» նախագիծը. հատկապես կարևորել ենք մեծանուն արվեստագետներին տարբեր դիտանկյուններից մոտենալու ու բացահայտելու հանգամանքը: Նախագծի գաղափարն ինքնին հետաքրքիր է․ տարբեր նկարիչների կողմից «Լա բոհեմ» սիրված ստեղծագործության պատկերումը հնարավորություն է՝ բացահայտելու Ազնավուրի արվեստը ժամանակակից ստեղծագործողների աշխատանքներով»,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով մասնակից նկարիչներին և Նկարիչների միությանը՝ պետական ծրագրերի շրջանակում համատեղ աշխատանքի համար։

Նախարարը նաև տեղեկացրել է՝ ԿԳՄՍՆ կողմից մշակվում է «Մշակութային աճուրդների մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը ժամանակակից արվեստագետների համար գործունեության ինստիտուցիոնալ մեխանիզմի ձևավորումն է․ «Ժամանակակից արվեստագետների համար քաղաքակիրթ միջավայրում լսարան գտնելու, աշխատանքների ցուցադրության և վաճառքի հնարավորության ստեղծումը առաջնային խնդիր ենք համարում: Օրենսդրական նախաձեռնության շրջանակում նախարարությունը համագործակցել է Նկարիչների միության հետ՝ որպես մասնագիտկան գործունեության առանցքային դերակատարի»:

Ներկաներին ողջունել է նաև Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը՝ ընդգծելով, որ մեծ պատիվ և պատասխանատվություն էր ցուցահանդեսի կազմակերպումը, որը համատեղ աշխատանքի արդյունք է:

100 նկարիչներից մեկի՝ Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) «Լա Բոհեմ» նկարում բնության մի մասնիկ էր, որը նկարիչը ներկայացրել է հետաքրքիր մեկնաբանությամբ. «Մարդու ապրելակերպի գերագույն պահը, հրճվանքը, գագաթնակետը բոհեմային պահն է: Ես որոշեցի, որ այն կարելի է ստեղծել բնության միջոցով, որովհետև միակ ճշմարտությունը բնությունն է, որին ո՛չ կարող ես թելադրել, ո՛չ պարտադրել. ընդամենը պետք է բարի լինես լսելու, ընկալելու և ապրելու նրանում ճշմարտացի ձևով: Իսկ Ազնավուրի հանճարը ապրել է բոհեմային ճշմարտությամբ. նա իր կյանքը ծաղկունքի նման ապրեց»:

Ցուցահանդեսի շրջանակում տպագրվել է նաև «La Bohème» կատալոգը, որը ներառում է ներկայացված 100 նկարները:

Ցուցահանդեսի համադրողն արվեստաբան Մարգարիտա Խաչատրյանն է:

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 19-ը: Մուտքն ազատ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 19.06.2025

SHANTNEWS

Նրա ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ․ ու՞մ է գովել լեգենդար Յարոմիր Յագրը

11:54 19.06.2025

Նրա ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ․ ու՞մ է գովել լեգենդար Յարոմիր Յագրը

Լեգենդար հոկեյիստ Յարոմիր Յագրը գովեստի խոսքեր է ասել «Էդմոնթոն Օյլերսի» առաջատար Քոնոր Մաքդևիդի մասին, հայտնում է Sportsnet-ը: «Քոնորի ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ: Ես միշտ հիանում եմ նրանցով, ովքեր գերազանցում են մյուսներին: Մաքդևիդին ասես ինչ-որ մեծ էներգիա փոխանցած լինեն: Միշտ կարող եմ առանձնացնել մեծություններին: Գրեցկին մեծություն էր, Լեմյեն մեծություն էր»,- ասել […] ...

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ

11:46 19.06.2025

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ը

11:35 19.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ը

Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...

«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

11:20 19.06.2025

«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...

Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

11:13 19.06.2025

Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP