21:24 11.11.2024
Աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում, որն ընթանում էր նոյեմբերի 6-ից 8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորի հետ։
Փոխնախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի կողմից Հայաստանում այս ուղղությամբ տարվող աշխատանքներին մշտապես սատարելու համար՝ մատնանշելով փորձագիտական աջակցությունը ԱՌԿ ռազմավարության մշակման, ոլորտային միջազգային փորձի տեղայնացման մի շարք գործընթացներ։
Անդրադառնալով Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին՝ փոխնախարարը նշել է, որ դրանք նոր հնարավորություն են ստեղծում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԱՌՆ ֆինանսավորման գործիքակազմերի ձևավորման վրա։ Նա նաև կարևորել է աղետների ռիսկի նվազեցման կորուստների և վնասի հաշվառման գործիքակազմի տեղայնացումը Հայաստանում, որի արդյունավետությանը մեծապես կարող է նպաստել միջազգային փորձագիտական խմբի կողմից ներկայումս նորացվող համակարգը։ Արփինե Սարգսյանը հիշատակել է նաև Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքների կոալիցիային (CDRI) միանալու վերջերս ստացված հրավերը, որն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ Հայաստանի կարևորագույն համագործակցության շրջանակներից մեկը կարող է դառնալ։
Հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորը դրական է արձագանքել CDRI-ին միանալու Հայաստանի պատրաստակամությանը՝ շեշտելով, որ Հնդկաստանում հիմնված այս նախաձեռնության մեջ անձնական զգալի ներդրում ունի, և պատրաստ է աջակցելու Հայաստանին կոալիցիային միանալու գործընթացում։ Կամալ Կիշորը բարձր է գնահատել աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ Հայաստանում ընթացող գործընթացները՝ նշելով, որ քաջատեղյակ է Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրի իրականացման գործում հայ մասնագետների ակտիվ ներգրավման վերաբերյալ։
ԱՌՆ ֆինանսավորման գործիքակազմերի զարգացման մասով ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակն ակտիվ ջանքեր է գործադրում, ինչի առնչությամբ Կամալ Կիշորը նշել է, որ դեկտեմբեր ամսին նախատեսվում է տեխնիկական աշխատաժողով Հայաստանում, որին անմիջական մասնակցություն են ունենալու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի փորձառու մասնագետները։ Այս աշխատաժողովի արդյունքները հետագայում նպաստելու են նաև բարձր մակարդակում ֆինանսավորման գործիքակազմերի զարգացման գլոբալ քննարկումներին, որոնց ուղղությամբ նա խոստացել է հետևողական լինել, որպեսզի ֆինանսավորման շրջանակներն ուղղված լինեն ոչ միայն արձագանքման կարողություններին, այլև կանխարգելման և նվազեցման միջոցառումներին։
«Այս ուղղությամբ Հայաստանի փորձը կարող է ոգևորիչ լինել այլ երկրների համար», – նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։
Աղետների պատճառած կորուստերի վերաբերյալ տվյալների հավաքագրման ուղղությամբ մասնագետների վերապատրաստման մասով ևս հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորը հայտնել է իր պատրաստակամությունը՝ նպաստելով հայ մասնագետների առավել ակտիվ ներգրավվածության ապահովմանը։
10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է11:54 19.06.2025
Նրա ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ․ ու՞մ է գովել լեգենդար Յարոմիր ՅագրըԼեգենդար հոկեյիստ Յարոմիր Յագրը գովեստի խոսքեր է ասել «Էդմոնթոն Օյլերսի» առաջատար Քոնոր Մաքդևիդի մասին, հայտնում է Sportsnet-ը: «Քոնորի ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ: Ես միշտ հիանում եմ նրանցով, ովքեր գերազանցում են մյուսներին: Մաքդևիդին ասես ինչ-որ մեծ էներգիա փոխանցած լինեն: Միշտ կարող եմ առանձնացնել մեծություններին: Գրեցկին մեծություն էր, Լեմյեն մեծություն էր»,- ասել […] ...
11:46 19.06.2025
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […] ...
11:35 19.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ըԲացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...
11:20 19.06.2025
«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...
11:13 19.06.2025
Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
11:01 19.06.2025
Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվելՀունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...