15:06 06.04.2018
Սահմանված է կոնկրետ չափ՝ հարկ պետք է վճարեն այն արտադրողները, որոնց խմիչքներում շաքարի պարունակությունը 100 միլիլիտրում 5-գրամից ավելի է: Եթե խմիչքը պարունակում է ավելի քան 8 գրամ շաքար 100 միլիլիտրում, հարկն ավելի բարձր կլինի:
Այս միջոցառումները նպատակ ունեն պայքարելու առաջին հերթին երեխաների ճարպակալման դեմ: Բրիտանիայի ֆինանսների նախախարությունը հարկերի ավելացման մասին հայտարարել էր դեռևս 2016 թվականին: Այդ ժամանակ արտադրողները նվազեցրել էին շաքարի պարունակությունը:
Մասնագետները փաստում են, որ աշխարհի բնակչության 50 տոկոսից ավելին տառապում է ավելորդ քաշով: 1-5 տոկոսի դեպքում ավելորդ քաշի պատճառը հորմոնային խանգարումներն են, մյուս դեպքերում` սխալ սննդակարգն ու ֆիզիկական ցածր ակտիվությունը:
Բժիշկների դիտարկումներով՝ ամբողջ աշխարհում նկատվում է ճարպակալման «համաճարակ»: Ճարպակալումով տառապում են և՛ մեծահասակները, և՛ երեխաները: Անհանգստացնում է նաև այն, որ ճարպակալումը երիտասարդանում է, երեխաների մոտ առավել հաճախ է հանդիպում: Ապացուցված է, որ աշխարհում յուրաքանչյուր տասներորդ երեխան ճարպակալում ունի:
Վերջին տարիներին Հայաստանում ևս նկատվում է ճարպակալած մարդկանց թվի աճ:
Գիտնականները բացահայտել են, որ յուղոտ ուտելիքի պատկերներն ազդում են ուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է մարդու ախորժակի համար, և մեծացնում են ուտելու ցանկությունը: Քաղցրահամ ըմպելիքները նույնպես համարվում են ճարպակալման գլխավոր պատճառներից մեկը:
Իսկ շուկան ողողած բուրահաղորդիչներով գազավորված ըմպելիքների հիմնական սպառողը երեխաներն են, քաղցր համը գրավում է հենց նրանց: Գիտնականների ուսումանսիրությունները պարզել են, որ երեխաներին դուր են գալիս նաև երշիկներն ու նրբերշիկները, որոնք մեծ քանակությամբ թաքնված ճարպեր են պարունակում: Այն արդարացմանը՝ թե առանց քաղցրի ուղեղը չի աշխատում, բժիշկները խորհուրդ են տալիս քաղցրի անհրաժեշտ քանակը ստանալ մրգերից, հնդկաձավարից, բրնձից ու ցորենից:
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս պայքարում են ճարպակալման դեմ, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության ուսումնասիրությունների արդյունքները ևս մեկ անգամ վկայում են, որ առողջության հիմնական գրավականն առողջ ապրելակերպն է։ Հիվանդությունների առավել տարածված ռիսկի գործոնների՝ ավելորդ քաշի և ճարպակալման, ցածր ֆիզիկական ակտիվության կանխարգելումը կարող է փրկել վտանգավոր հիվանդություններից։
Գիրության հետևանքով կարելի է ձեռք բերել արյան բարձր ճնշում, շաքարային դիաբետ, քաղցկեղ, արթրիտ, ծնկների, ազդրերի օստեոարթրիտ, լեղապարկի քարեր, լեղապարկի հիվանդություններ, ի վերջո`կաթված և սրտամկանի ինֆարկտ: Այս հիվանդությունների մեծ մասը հաճախ կարելի է հանդիպել գիրությամբ տառապող մարդկանց շրջանում:
Բժիշկները հիշեցնում են, որ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը առողջ ապրելակերպն է, որը ներառում է առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն և վնասակար սովորություններից հրաժարում:
22:24 21.05.2025
Լենա Նանուշյանն ԱՀԿ վեհաժողովում խոսել է առողջապահական անհետաձգելի կարիքների և երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասինԺնևում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը: Համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովում, առողջապահական համակարգի հզորացում, պատրաստվածություն […] ...
22:17 21.05.2025
Լավրովի այցը Երևան. ի՞նչ ուղերձներ հնչեցրեց ռուս գլխավոր դիվանագետըԻ՞նչ ուղերձներ հնչեցրեց Հայաստանում գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարարը և ի՞նչ ենթատեքստեր ունեն այդ հայտարարությունները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է նախկին դիվանագետ, իրավագետ Վաներ Հարությունյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:08 21.05.2025
Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավորՄայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Աբովյան» […] ...
21:48 21.05.2025
Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը: ...
21:37 21.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղ. 1, 2, 3, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-354 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, […] ...