21:27 18.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է հարկային փոփոխությունների շուրջ քննարկումների մասին:
«Մենք մի լավ որոշման ենք հանգում անհատ տաքսիների վարորդների համար, քննարկում ենք, մոտ ենք այդ որոշմանը, որ ՀՀ տարածքում և Երևանում անհատ տաքսիների վարորդներին կազատենք բոլոր տեսակի հարկերից. նրանք հարկ չեն վճարի, ազատ կգործեն: Խոսքը անհատ տաքսիների մասին է: Սա կարևոր որոշում է, այն ունի նաև սոցիալական նշանակություն: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բազմաթիվ մարդիկ իրենց ընտանիքների սոցիալական հարցերը հոգում են տաքսի վարելու միջոցով, և մենք այս որոշմամբ նաև հույս ունենք, որ որոշակի աջակցություն կլինի, և այդ մարդիկ, ովքեր տաքսի են վարում, թեկուզ ժամով, մի քանի ժամ հնարավորություն կունենան այդ աշխատանքը լիարժեք, առանց կաշկանդվածության անել»,- ասել է նա:
Այստեղ, ըստ Փաշինյանի, կարևոր է ուղևորների և երթևեկության անվտանգությունը, ինչը փորձելու են լուծել` տեխսպասարկումը իրոք տեխսպասարկում դարձնելով: ՀՀ վարչապետը նշել է, որ հայտնի փաստ է` Հայաստանում, ըստ էության, տեխսպասարկում տեղի չի ունենում, ուստի ամեն ինչ անելու են, որ դա ունենա շատ կոնկրետ նշանակություն անվտանգության խթանման հարցում:
«Աշխատանքներ կտանենք, անհատ տաքսի վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից ու հնարավորություն կունենան իրենց գործողությունները իրականացնել ավելի ազատ պայմաններում: Սա կարող է դրական նպաստել նաև քաղաքային տրանսպորտի խնդրի լուծման վրա. եթե նրանք հարկերից ազատվեն, հույս ունենք, որ սակագները ևս կնվազեն, մանավանդ` երեկոյան, առավոտյան, երբ կանգառներում մարդիկ են հավաքված, հնարավորություն կունենան ուղևորներին տեղափեխել մատչելի գներով` այնքան, որ դա կդառնա կռացած երթևեկելուց ազատվելու կարևոր հանգրվաններից մեկը»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը հավելել է, որ հարկային փոփոխությունները ծավալուն են, խոստացել` առաջիկայում դրանց մասին խոսելու առիթ կլինի:
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին11:50 04.05.2025
Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՊատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին: Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն […] ...
11:30 04.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
11:21 04.05.2025
Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է […] ...
11:10 04.05.2025
Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբՍի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Պուտինն ու Սի Ծինփինը մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր կստորագրեն Չինաստանի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Կրեմլ այցի ընթացքում։ ...
10:50 04.05.2025
Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
10:30 04.05.2025
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն էՀայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով` […] ...