18:43 06.04.2018
ԱՄՆ-ը որոշել է երկարաձգել 2007 թվականին հայտարարված մասնավոր լուսնագնացի ուղարկման մրցույթի ժամկետը:
Կալիֆոռնիայի նորարարությունների ոչ կառավարական X Prize հիմնադրամը հինգշաբթի հայտարարել է, որ երկարացնում է մրցույթի ժամկետը, որի մասնակիցները պետք է դեպի Լուսին ուղարկեն սեփական լուսնագնացներ: Հիմնադրամի ղեկավար Պիտեր Դիամանդիսն ասել է, որ այդ որոշումն ընդունվել է, թեև նախագծից դուրս է եկել հիմական հովանավորը, որը խոստացել էր 30 մլն դոլար մրցանակ հատկացնել 3 հաղթողներին:
«Մենք շնորհակալ ենք Google-ին 2007 թվականից մինչև 2018 թվականը 30 մլն դոլար հատկացնելու պատրաստակամության համար: Մրցույթն ավարտվել էր, քանի որ ոչ մեկը չէր համապատասխանել պահանջվող չափորոշիչներին: Թեև դեռ կա 5 թիմ, որոնց դեպքում հույս կա, որ դեպի Լուսին կուղարկեն սեփական ինքնագնացներ առաջիկա երկու տարում»:
Դիամանդիսն ասել է,որ X Prize հիմնադրամը այժմ փնտրում է նոր հովանավոր, որը կստանձնի 30 մլն դոլար մրցանակային գումար տալու պատասխանատվությունը: Դա կպահանջի մի քանի ամիս, այդ ընթացքում մրցույթի նոր պայմաններ կմշակվեն և վերջնաժամկետ, թե ի վերջո երբ Լուսնի վրա վայրէջք կկատարի առաջին մասնավոր ինքնագնացը:
Մրցույթը հայտարարվել էր 2007 թվականի սեպտեմբերի 13 ին: Նպատակն էր այնպիսի սարք իջեցնել Լուսնի մակերևույթի վրա, որն ի վիճակի լիներ անցնել գոնե 500 մետր և Երկիր ուղարկել բարձրորակ ֆոտո և տեսանկարահանված կադրեր:
Ընկերությունը, որը կկատարեր առաջադրանքը, կստանար 20 մլն դոլար: Երկրորդ տեղը գրաված ընկերությանը սպասվում էր 5 մլն դոլար մրցանակ: 5-ական միլիոն դոլար էլ որպես խրախուսանք կստանային բոլոր այն ընկերությունները, որոնք կներկայացնեին իրենց նվաճումները: Մրցույթի վերջնաժամկետ հայտարարված էր 2015 թվականը: Հետո ժամկետը երկարաձգվեց մինչև 2018 թվականի մարտի 31-ը:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...