15:07 19.09.2018
Հայաստանի երկրորդ նախագահի և Ռուսաստանի գործող նախագահի ընկերության մասին հայտնի է վաղուց։ Եվ այդ ընկերությունը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, սկսվել է 8 տարի տևած համատեղ աշխատանքից։ Այս մասին ինքը՝ Քոչարյանը, հայտնել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում։ Նրա խոսքերով՝ այդ հարաբերությունների արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում նույնպես զգալի աճ է գրանցվել՝ ինչպես ներդրումների, այնպես էլ ռազմատեխնիկական ոլորտներում։
«Մենք երբեք չենք ստել իրար։ Այդ հարաբերությունները շատ անկեղծ էին, ուղիղ։ Ե՛վ ես, և՛ նա միշտ համարել ենք, որ պետք է խնդիրների մասին ուղիղ խոսել, լուծել դրանք, պայմանավորվել»,- նշել է երկրորդ նախագահը։
Քոչարյանի խոսքերով՝ երբ հարաբերություններում առկա խնդիրները բարձրաձայնվում են ու հրապարակայնացվում, դրանց լուծումն ավելի է բարձանում, և դեռ պետք է հանրությանն ապացուցել՝ ով է մեղավոր և այլն։ Սակայն ընկերություն էլ միանգամից չի սկսվել։ Քոչարյանի խոսքերով՝ լուրջ մարդիկ մեկ-երկու հանդիպումից հետո իրար ընկեր չեն անվանում։
«Մոտավորապես երկրորդ տարվա ընթացքում (համատեղ աշխատանքի – խմբ) ես զգացի մեր միջև ինչ-որ քիմիա»,- ասել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահի խոսքերով՝ իրենց հարաբերությունները եղել են իրար հարգելու հիմքի վրա։ Հայաստանը փոքր երկիր է, և ըստ Քոչարյանի՝ եթե մարդու մեջ վասալություն կա, ապա այդպիսի հարաբերություններ չեն կարող ստեղծվել։ Ընկերություն կարող է լինել միայն ներքին ազատության դեպքում՝ անկախ կարողությունների տարբերությունից։
«Տարբեր գագաթաժողովների ժամանակ ես տեսել եմ, թե ինչպես են բազմաթիվ փոքր պետությունների ղեկավարներ պտտվում ԱՄՆ նախագահի շուրջ։ Դե չի՛ կարող այդտեղ ընկերություն լինել։ Այդտեղ կարող են վասալային հարաբերություններ լինել»,- նշել է Քոչարյանը։
18:30 04.07.2025
«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի ԹուրքիաԻտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ուզբեկ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրում»: Թուրքական ակումբն իրավունք կունենա հետագայում գնելու Շոմուրոդովի տրանսֆերային իրավունքը 7 միլիոն եվրոյով: ...
18:24 04.07.2025
Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
18:17 04.07.2025
ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններՀուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
17:55 04.07.2025
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...