21:24 26.12.2024
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը ՆԱՏՕ-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել ծովային ենթակառուցվածքները պաշտպանելու համար՝ Բալթիկ ծովում սուզանավային մալուխների վնասման հետ կապված միջադեպերից հետո:
Չորեքշաբթի օրը Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 էլեկտրահաղորդման գիծը խափանվել է, հաղորդում է ֆիննական Fingrid էլեկտրացանցային ընկերությունը: Անսարքության պատճառն անհայտ է։ Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ իրենք հետաքննում են, թե արդյոք արտասահմանյան բեռնատար նավը ներգրավված է հոսանքի մալուխի կտրման մեջ: Ըստ Ֆինգրիդի՝ անջատման պահին մալուխի մոտ երկու նավ է եղել։
«Ծովային ենթակառուցվածքների պաշտպանությունը պետք է բարձրացվի ինչպես ՆԱՏՕ-ի մակարդակով, այնպես էլ երկկողմ՝ որպես Բալթիկ ծովում համագործակցության առանցքային առաջնահերթություն»,- գրել է Նաուսեդան սոցիալական ցանցերում։
Լիտվայի նախագահի խոսքով՝ Բալթյան երկրներում մալուխների խզման դեպքերն «այլևս պատահականություն չեն թվում»։
«Բալթիկ ծովում ստորջրյա միջադեպերի աճող թիվը, որոնք ազդում են կարևոր ենթակառուցվածքների վրա, պետք է ծառայեն որպես խիստ և հրատապ նախազգուշացում ինչպես ՆԱՏՕ-ին, այնպես էլ ԵՄ-ին։ Պետք է ներգրավվեն ՆԱՏՕ-ի, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ձևաչափերի շրջանակներում բոլոր մեխանիզմները: Անհրաժեշտ է նաև քննարկել ծանծաղ ծովերում նավարկության նորացված կանոնները»,-գրել է Բուդրիսը սոցցանցում։
Նա հավելել է, որ Լիտվան կապի մեջ է Էստոնիայի և Ֆինլանդիայի գործընկերների հետ՝ կապված EstLink2 մալուխի միջադեպի հետ և պատրաստ է աջակցել հետաքննությանը։
Ներկայումս Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև կա երկու էլեկտրական միացում․ 350 ՄՎտ հզորությամբ EstLink 1-ը գործարկվել է 2006 թվականին, իսկ 650 ՄՎտ հզորությամբ EstLink 2-ը՝ 2014 թվականին։ EstLink 2-ը բաղկացած է փոխարկիչ կայաններից Էստոնիայում և Ֆինլանդիայում և ավելի քան 170 կիլոմետր DC գծերից, որոնցից մոտավորապես 145 կիլոմետրը գտնվում է ջրի տակ:
Ֆիննական Cinia Oy օպերատորը նոյեմբերի 18-ին հայտնել է, որ Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև C-Lion1 ստորջրյա հեռահաղորդակցման մալուխը վնասվել է և չի աշխատում: Ավելի ուշ լիտվական և շվեդական լրատվամիջոցները հայտնել են, որ վնասվել է նաև Շվեդիայի և Լիտվայի միջև ստորջրյա հաղորդակցության մալուխը, և Շվեդիայի իշխանությունները հետաքննություն են իրականացնում։ Ֆինլանդիայի կենտրոնական քրեական ոստիկանությունը հետաքննում է C-Lion1 մալուխի խզումը: Շվեդիայի դատախազությունը նախաքննություն է սկսել վնասի վերաբերյալ՝ այն որակելով որպես դիվերսիա։
11:58 22.05.2025
Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունըԻսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...
11:43 22.05.2025
Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո ՌուբիոԱմերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...
11:38 22.05.2025
Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններումՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվող ամառային դասընթացների: Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով: Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են: Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ սկանավորված տարբերակն ուղարկել [email protected] կամ [email protected]. էլեկտրոնային հասցեներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 29-ը` ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` […] ...
11:31 22.05.2025
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 20-ի առավոտյան ժամը 10-ին մայրաքաղաքի Ջահուկյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդու, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...
11:24 22.05.2025
ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդը քննարկել է նոր առաջարկներՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի համայնքներից, գիտամշակութային հաստատություններից և հասարակական կազմակերպություններից ստացված նոր առաջարկներ: Ներկայացված առաջարկները վերաբերել են տարբեր համայնքներում առկա կենսունակ, ինչպես նաև անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին։ Դրանցում ներկայացվում են համայնքների ոչ նյութական մշակութային […] ...