Գործատուների ներգրավումը կրթական ծրագրի մշակման գործընթացում շատ կարևոր է․ Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+33.09 oC

Գործատուների ներգրավումը կրթական ծրագրի մշակման գործընթացում շատ կարևոր է․ Ժաննա Անդրեասյան

17:30 27.12.2024

Գործատուների հետ աշխատանքն ամենակարևոր խնդիրն է, որովհետև կրթական համակարգն ինքնուրույն չի կարող որոշել կրթական ծրագրի բովանդակությունը։ Գործատուների ակտիվ ներգրավվածությունը, նրանց կողմից կատարվող ուղղորդումը, թե աշխատաշուկայում ինչպիսի հմտությունների ու գիտելիքի կարիք կա, շատ կարևոր են ՄԿՈՒ ոլորտի կրթական ծրագրերի մշակման ժամանակ։

Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՄԿՈՒ հաստատություններում կրթական ծրագրերի և տնտեսության կարիքների համապատասխանության վերաբերյալ դիտարկմանը։

«Իրականում ՄԿՈՒ ոլորտում բոլոր ինստիտուցիոնալ մեխանիզմները նախատեսված են, և գործատուների ներգրավվածությունը, սկսած կրթական ծրագրերի բովանդակության մշակումից մինչև քոլեջների կառավարում, օրենսդրորեն ամրագրված է։ Այստեղ ավելի շատ ունենք կոնկրետ աշխատանքի խնդիր կոնկրետ ոլորտների հետ, որպեսզի կարողանանք ապահովել ակտիվ համագործակցություն։ Կրթության զարգացման ռազմավարությամբ ամրագրված է, որ մենք կարող ենք ՄԿՈՒ հաստատության կառավարումն ընդհուպ մասնավորին հանձնել։ Մենք չունենք խնդիր՝ հաստատությունները պահել պետական կարգավիճակում, մենք ունենք տնտեսվարողների հետ արդյունավետ համատեղ աշխատելու խնդիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Տավուշի մարզի քոլեջներից մեկում մասնավորի հետ համագործակցության հաջողված նախադեպ արդեն կա, որը զարգացման հեռանկարային ուղղություն է։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ արձանագրվել են դրական ցուցանիշներ․ քոլեջներում և ուսումնարաններում կրթություն են ստանում 45 հազար ուսանողներ, և այս տարի կատարվել է հաջողված ընդունելություն՝ 2024 թվականին ՄԿՈւ հաստատություններ է ընդունվել 15058 ուսանող՝ 2023-ի համեմատ գրանցելով ընդունելության 11.4% աճ։

«Շնորհիվ մեր կրթաթոշակային նոր քաղաքականության՝ հատկապես արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում սովորելու համար են ակտիվ դիմում։ Իսկապես առաջնային եմ համարում, որ ծրագրերի բովանդակության շուրջ ունենանք կոնսենսուս, որպեսզի դրանք իրոք այսօրվա աշխատաշուկայի համար պահանջված հմտություններ ապահովեն»,- նշել է նախարարը՝ շեշտելով պետական շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համագործակցային աշխատանքի շարունակականությունը։

Նշենք, որ անցյալ տարվանից պետության կողմից գերակա համարվող մի շարք մասնագիտությունների համար քոլեջներում և ուսումնարաններում սովորողներին տրվում է բարձր՝ 50 հազար դրամ կրթաթոշակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ

19:37 29.07.2025

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

19:30 29.07.2025

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

Թաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...

Ամառային զորակոչը շարունակվում է․ ՊՆ

19:22 29.07.2025

Ամառային զորակոչը շարունակվում է․ ՊՆ

Ամառային զորակոչը շարունակվում է. ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է «Զինուժ»-ի անդրադարձը՝ ռեպորտաժով։   ...

Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ

19:16 29.07.2025

Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ընտրվել է Եվրոպական ֆեդերացիայի (EWF) «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ։ Այս մասին հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է EWF-ի գործադիր կոմիտեի նիստում։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Պատիվ է դառնալ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ»,- ասել է Գասպարյանը։ ...

BACK_TO_TOP