Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիային մասնակցելու հնարավորություն. ԿԳՄՍՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիային մասնակցելու հնարավորություն. ԿԳՄՍՆ

18:55 27.12.2024

Մալթայի կառավարությունը, Եվրոպայի Խորհրդում Մալթայի նախագահությամբ և ԵՄ-Եվրոպայի խորհուրդ երիտասարդական գործընկերության աջակցությամբ՝ 2025 թվականի մայիսի 27-30-ը Մալթայի Վալետա քաղաքում հյուրընկալելու է Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիան (EYWC):

Միջոցառմանը կարող են մասնակցել՝

  • երիտասարդության ոլորտի հետազոտողներ կամ դասավանդողներ,
  • երիտասարդական աշխատանքի ծառայություն մատուցող կառույցի ներկայացուցիչներ,
  • երիտասարդական կազմակերպությունների հովանոց կառույցի ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակցության բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 10-ը՝ հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/zdbmdv2r:

Հաշվի կառնվեն նաև՝

  • տեղական երիտասարդական աշխատանքի և ժողովրդավարության եվրոպական համաժողով (2024 թ. փետրվար, Բրյուսել) հիմնական փաստաթղթերի առկայությունը,
  • երիտասարդական աշխատանքի վերաբերյալ եվրոպական երիտասարդական քաղաքականության առկա ռազմավարությունների քարտեզագրումը և հաշվառումը,
  • ԵՄ-Եվրոպայի խորհրդի երիտասարդական գործընկերության ծրագրերը, որոնք վերաբերում են երիտասարդական աշխատանքին, ներառյալ «Տեսանելի արժեքի մասին» սիմպոզիումը:

Երիտասարդական աշխատանքի եվրոպական կոնվենցիաները (EYWCs) կանոնավոր և նշանակալից ֆորումներ են (անցկացվում են հինգ տարին մեկ՝ սկսած 2010 թ. -ից)՝ նախատեսված հիմնականում երիտասարդական աշխատանքի պրակտիկ գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտային այլ կարևոր դերակատարների ներգրավմամբ, ինչպիսիք են՝ քաղաքականություն մշակողները, հետազոտողները, կամավոր երիտասարդական կազմակերպությունները և երիտասարդական ծառայությունները: Ֆորումների նպատակն է խթանել երիտասարդների աշխատանքի զարգացումը և բացահայտել ուղղություններ՝ հետագայում պրակտիկ երիտասարդական աշխատանքին աջակցելու և երիտասարդական աշխատանքի դերն ամրապնդելու համար:

Երիտասարդական աշխատանքի եվրոպական IV կոնվենցիայի աշխատանքները նախատեսված են ամփոփելու նախորդ երեք կոնվենցիաների արդյունքները:

Ծրագրերն ու գործունեությունն իրականացվում են ԵՄ-Եվրոպայի խորհուրդ երիտասարդական գործընկերության կողմից՝ ԵՄ երիտասարդության ռազմավարության 2019-2027 թթ. «Ներգրավել, միացնել, հզորացնել», Եվրոպայի խորհրդի «Երիտասարդության ոլորտի ռազմավարություն 2030», Եվրոպական երիտասարդական աշխատանքի օրակարգի շրջանակում:

Մասնավորապես կոնվենցիան ձգտում է ձևավորել և առաջ մղել Եվրոպական երիտասարդական աշխատանքի օրակարգը (EYWA) և ապահովել ինչպես համաչափություն, այնպես էլ շարունակականություն երիտասարդական աշխատանքի քաղաքականության մշակման և իրականացման, ճանաչման և որակի պրակտիկայի խթանման գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

19:10 20.07.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

Հուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

18:39 20.07.2025

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...

Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվել

18:12 20.07.2025

Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվել

Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

17:37 20.07.2025

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

17:16 20.07.2025

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

Այս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

16:49 20.07.2025

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

Իրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...

BACK_TO_TOP