19:35 27.12.2024
Կառավարությունը հաստատել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները:
Որոշմամբ առաջարկվում է որոշակիացնել պետության կողմից պահպանվող օբյեկտների ցանկը՝ միաժամանակ հաստատելով օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները: Այս համատեքստում, անկախ սեփականության ձևից, բոլոր այն օբյեկտների պետական պահպանությունը (հիմնարկություններ, ՓԲԸ-ներ, ՊՈԱԿ-ներ և այլն), որոնք չեն համապատասխանի սահմանված չափորոշիչներին, դրանց պահպանությունը կդադարեցվի, և դրանց պահպանությունը կվերապահվի մասնավոր պահնորդական կազմակերպություններին: Այս պարագայում խոսքը վերաբերում է միայն կայուն պահակակետերով պետական պահպանության դադարեցմանը:
Ոստիկանությունը կշարունակի իրականացնել պայմանագրային հիմունքներով, ահազանգման համակարգով մասնավոր օբյեկտների պետական պահպանությունը՝ մատուցվող ծառայությունների արժեքի վերանայման (բարձրացման) պայմանով: Հաշվի առնելով, որ ոստիկանական պետական պահպանությանն այլընտրանքներ գտնելու համար համապատասխան պետական մարմիններին և կազմակերպություններին անհրաժեշտ կլինի որոշակի ողջամիտ ժամանակ, որոշմամբ նախատեսվել է, որ այն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից:
Արդյունքում կներդրվեն օբյեկտները պետական պահպանության վերցնելու չափորոշիչներ, որոնց հիմքում կլինեն մարդկային կուտակումը, արժեքների կուտակումը, օբյեկտի տեխնիկական առանցքային հանգույց հանդիսանալը կամ ռազմավարական խոցելիության հավանական մակարդակը: Միաժամանակ, կորոշակիացվի Ոստիկանության կողմից ներկայումս պետական պահպանության ենթակա օբյեկտների ցանկը, կբարձրանա անվտանգային սպառնալիքներին դիմագրավելու պետության կարողությունը, ինչպես նաև՝ մասնավոր պահնորդական գործունեության զարգացման համար կձևավորվեն շուկայական մրցակցային պայմաններ։
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...