14:07 20.09.2018
Աժ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Նաիրա Զոհրաբյանը «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի և ինտերնետ խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու առաջարկ են ներկայացրել: Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ անդրադարձել է հարցի քննարկմանը:
«Առաջարկվում է հնարավորություն տալ տոտալիզատոր կազմակերպողներին իրականացնել գործունեության այլ տեսակներ: Առաջարկվում է տարիքային ստուգման պահանջ դնել: Առաջարկվում է սահմանափակել սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մասնակցությունը, նաև սահմանափակել տարածքներին ներկայացվող պահանջը. խաղատների գործունեությունը կազմակերպել քաղաքներում՝ Ծաղկաձորում, Մեղրիում, Սևանում և Ջերմուկում», – առաջարկը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ ֆինանսների նախարարի՝ կառավարությունն իր հերթին մի շարք առաջարկներ է արել:
«Ամենամտահոգիչ փաստն այն է, որ մեր տեղական կայքերի համար սահմանափակում ենք դնում, օտարերկրա կայքերին չենք դնում: Ես, անկեղծ ասած, որոշակի մտահոգություններ եմ ստացել, որ ոլորտի ներկայացուցիչների հետ բավարար չափով քննարկումներ տեղի չեն ունեցել: Այս փուլում մեր պայմանավորվածությունը պետք է լինի հետևյալը՝ էս առաջարկությունները ուղարկվեն, ու քննարկումները շարունակվեն», – նկատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խնդիր կա գազալցակայաններում համատարած տեղադրված խաղային սարքերի հետ:
«Սա այդ հարցը լուծում է, պարո՛ն վարչապետ, այսինքն՝ դա այլևս չի կարող կազմակերպվել այլ տեղ, քան 4 քաղաքներում՝ Ջերմուկում, Սևանում, Մեղրիում ու Ծաղկաձորում», – պատասխանել է Ատոմ Ջանջոըղազյանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խնդիրը լուծվի հավասարակշռված տարբերակով: Ըստ վարչապետի՝ գազալցակայաններից խաղասարքերը պետք է հանվեն, բայց դա պետք է արվի առանց վնաս հասցնելու:
«Երբ որ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է՝ էդ խաղային ավտոմատները դառել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է, մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը՝ մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք արտահայտությանս համար, ղումարբազությունն է խրախուսվում: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ խրախուսենք ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Եվ սա շատ լուրջ պրոբլեմ է՝ մարդիկ, ընտանիքներ, ճակատագրեր, և այլն և այլն», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է քննարկեն, լուծեն խնդիրը՝ բացառելով որևէ կողմի շահերի ոտնահարումը:
ՀՀ ֆինանսների նախարարը նկատել է, որ եթե արգելքներ լինեն, հնարավոր է՝ ընդհատակ անցնողների թիվը շատանա, ուստի, այո՛, կարևոր է համակողմանի խնդրին նայել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հարցը որքան շուտ լուծվի, այնքան լավ: Պետք է հրավիրել նաև ոլորտի մասնագետներին, քննարկել և այնպես անել, որ հանրությունը շահի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ տնտեսական ազդեցության մասին է խոսքը: Ֆինանսների նախարարն ասել է, որ ազդեցության գնահատականը դեռ չունեն:
Վարչապետի խոսքով՝ պետք է հնարավորինս տրամաբանական ձևով լուծել փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների հարցը:
«Տեսնում ենք, որ կա տնտեսական աճ, և տեսնում ենք, որ մեր երիտասարդները ֆուտբոլային առաջնությունների ժամանակ ներդրումներ են արել և պարտվել, էս խնդիրը պետք է լուծվի, էսպես չպետք է լինի», -ասել է վարչապետը:
Որոշումն ընդունվել է միաձայն:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...