13:20 09.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին, որոնք «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել:
Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։
Ողջունելով ուսանողներին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է նշանակալի հաջողությունների համար՝ ընդգծելով, որ գրանցած արդյունքները բավական ոգևորիչ են:
«Ուրախ ենք ԵՊՀ ուսանողների հաջողությունների համար, որը նաև նոր սպասումներ է ձևավորում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության մրցունակության բարձրացումը պետության առաջնահերթություններից է:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԵՊՀ ակտիվ մասնակցությունը միջազգային հեղինակավոր օլիմպիադային՝ հաշվի առնելով նաև, որ Հայաստանը հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադան:
«ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության հիմնական մրցույթին մասնակցել են 300-ից ավելի թիմեր։ Հյուսիսային Եվրասիա տարածաշրջանի (NERC) մրցույթը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին և զուգահեռաբար անցկացվել է 4 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Աստանայում, Թբիլիսիում։ ԵՊՀ «Yerevan SU: Good knight» թիմը, որի կազմում հանդես են եկել Սամվել Անդրեասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Համլետ Պետրոսյանը, օլիմպիադային մասնակցել է Թբիլիսիում։ Ընդհանուր հաշվարկում գրավելով 20-րդ տեղը՝ ԵՊՀ թիմը ստացել է 2025 թվականի «ICPC»-ի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք՝ արդյունքում դառնալով միակը Հարավային Կովկասում: ԵՊՀ թիմը միջազգային այս հեղինակավոր մրցույթի եզրափակչին կմասնակցի արդեն 5-րդ անգամ, ինչը նույնպես լավագույն ցուցանիշն է տարածաշրջանի համալսարանների համեմատ։
Հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է՝ բավական բարդ մրցակցություն է ընթացել աշխարհի ուժեղագույն համալսարանների և ուսանողների միջև: ԵՊՀ ուսանողները ևս խոսել են իրենց տպավորությունների և հետաքրքիր փորձառության մասին:
Անդրադարձ է կատարվել 2025 թվականի «ICPC»-ի եզրափակիչի նախապատրաստական փուլի կազմակերպմանը, հավաքների և ճամբարների անցկացման հնարավորություններին:
Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ այս տարվանից պետությունը ֆինանսավորում է դպրոցական օլիմպիական խմբակները և կարևորել է սերնդափոխության ու թիմերում նոր ուսանողների ընդգրկման գործընթացը։
ԿԳՄՍ նախարարը նաև ներկայացրել է երիտասարդ գիտնականների աջակցության, միջազգային գիտական գործուղումների և շարժունակության ծրագրերը, ինչպես նաև Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորման պետական քաղաքականությունը։
19:48 29.07.2025
Զախարյանն ապաքինվել է վիրուսից«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...
19:37 29.07.2025
Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...
19:30 29.07.2025
Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորիԹաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...
19:22 29.07.2025
Ամառային զորակոչը շարունակվում է․ ՊՆԱմառային զորակոչը շարունակվում է. ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է «Զինուժ»-ի անդրադարձը՝ ռեպորտաժով։ ...
19:16 29.07.2025
Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ընտրվել է Եվրոպական ֆեդերացիայի (EWF) «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ։ Այս մասին հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է EWF-ի գործադիր կոմիտեի նիստում։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Պատիվ է դառնալ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ»,- ասել է Գասպարյանը։ ...
19:11 29.07.2025
Euronews. Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ Իսրայելի իշխանությունների նկատմամբԵվրախորհրդարանի 40 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության դեմ և կասեցնել այդ երկրի հետ առևտրային համաձայնագիրը, հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով խորհրդարանականների համատեղ հայտարարությանը։ Փաստաթղթում ԵՄ 14 երկրների օրենսդիրները պնդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի «Ժնևի կոնվենցիան և միջազգային մարդասիրական իրավունքը կոպտորեն խախտող» գործողությունների համար՝ […] ...