12:43 14.01.2025
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Վաչե և Թամար Մանուկյան կենտրոնն իր հարկի տակ է ընդունել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված հրդեհների հետևանքով ամբողջությամբ այրված Սահակ Մեսրոպ հայկական դպրոցի սաներին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Բրբենքի Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանը:
«Ընդառաջելով Հովնան Սրբազանի խնդրանքին՝ ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյան կենտրոնն իր դռները լայն բացեց, որպեսզի շուրջ 200 աշակերտ ապահով շարունակի ուսումը»,- նշեց նա:Հարցին ի պատասխան՝ մշակութային գործունեությամբ զբաղվող կենտրոնը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր ուսումնական հաստատություն կդառնա Սահակ Մեսրոպ հայկական դպրոցի սաների համար, հոգևորականը նկատեց.
«Անշուշտ, կենտրոնն ունի իր ծրագրերն ու միջոցառումները, բայց բոլորս գիտակցում ենք, որ սերունդների դաստիարակությունն առաջնային է: Որքան անհրաժեշտ լինի՝ չպետք է զրկենք մեր զավակներին կրթությունից»: Հրդեհների հետևանքով զոհերի թիվն այս պահին 25-ն է:
Հոգևորականը հաստատեց՝ զոհերի մեջ հայեր չկան, համայնքը մարդկային կորուստներ չունի, բայց կարողություն, տներ կորցրել են։
«Այն ընտանիքները, որոնք կորցրել են իրենց տները, հիմնականում տեղափոխվել են ապահով հյուրանոցներ, ինչպես նաև՝ հասարակական կենտրոններ»,- ընդգծեց նա:
19:48 29.07.2025
Զախարյանն ապաքինվել է վիրուսից«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...
19:37 29.07.2025
Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...
19:30 29.07.2025
Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորիԹաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...
19:22 29.07.2025
Ամառային զորակոչը շարունակվում է․ ՊՆԱմառային զորակոչը շարունակվում է. ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է «Զինուժ»-ի անդրադարձը՝ ռեպորտաժով։ ...
19:16 29.07.2025
Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ընտրվել է Եվրոպական ֆեդերացիայի (EWF) «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ։ Այս մասին հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է EWF-ի գործադիր կոմիտեի նիստում։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Պատիվ է դառնալ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ»,- ասել է Գասպարյանը։ ...