21:37 30.01.2025
Երևան մեկնելուց առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնաբանել է ԵԽԽՎ-ում վրացապան պատվիրակության շուրջ ստեցծված իրավիճակը: Նա դաստապարտել է Թբիլիսիի դեմ Ստրասբուրգի ճնշումները՝ հայտարարելով, որ Վրաստանը կվերականգնի լիակատար հարաբերությունները Եվրախորհրդի հետ, միայն եթե եվրոպացի գործընկերները դադարեն խոսել վերջնագրների լեզվով: Ստեղծված իրավիճակը կարո՞ղ է նշանակել, որ Վրաստանը սառեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում: Ինչպե՞ս այս իրավիճակը կազդի մեզ վրա, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։
«Հիշեցնեմ նախապատմությունը. ԵԽԽՎ խոշորագույն քաղաքական ուժը՝ «Ժողովրդական կուսակցությունը», առաջարկում էր ընդհանրապես չհաստատել Վրաստանի պատվիրակության լիազորությունները, և մի շարք երկրներ դրան կողմ էին, օրինակ՝ Ուկրաինան, իսկ որոշ երկրներ էլ՝ դեմ, օրինակ՝ Հունգարիան։ Ի դեպ, Վրաստանի ընդդիմադիրները նույնպես կոչ էին անում չհաստատել վրացական պատվիրակության լիազորությունները։
Արդյունքում, հաստատվեցին պատվիրակության լիազորությունները, բայց նախապայմաններ առաջ քաշվեցին այն մասին, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, որպեսզի Վրաստանը վերականգնի վերաինտեգրման ուղին, ազատ արձակի քաղբանտարկյալներին և հարգի մարդու իրավունքները։ Վրաստանի իշխանությունները դա որակեցին որպես շանտաժ և համարեցին, որ իրենք պետք է հրաժարվեն ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունից։ Համենայն դեպս, այս նստաշրջանի ընթացքում, կարծում եմ, Վրաստանի պատվիրակությունը չի մասնակցի նիստերին, ըստ էության՝ խզելով կապը խորհրդարանական վեհաժողովի հետ։
Հայաստանի համար սա կարող է ունենալ ինչպես տակտիկական առավելություններ, այնպես էլ՝ երկարաժամկետ խնդիրներ։ Մի կողմից՝ մեզ պետք է, որ մեզ Եվրոպայում սկսեն ավելի շատ գնահատել՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը հարգում է եվրոպական արժեքները, հավատարիմ է ստանձնած պարտավորություններին և մարդու իրավունքները գնահատում է այնպես, ինչպես Եվրոպայում է ընդունված։ Եվ մենք դրանից, կարծես, ինչ-որ չափով օգտվում ենք։ Օրինակ՝ մեր պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ, իսկ Վլադիմիր Վարդանյանն էլ՝ խոշորագույն քաղաքական ուժի՝ «Ժողովրդական կուսակցության» խմբակցության փոխնախագահ։
Բայց այստեղ նաև խնդիրներ կան։ Բանն այն է, որ Վրաստանի՝ ԵԽԽՎ-ից հեռանալուց հետո, Ադրբեջանին ավելի հեշտ կլինի փաստարկել իր վարկածը այն մասին, որ ճնշման և պատժամիջոցների այսպիսի տակտիկան արդյունավետ չէ, և դրանից պետք է հրաժարվել։ Այսպիսով, արդեն 4 եվրոպական պետություն դուրս է եկել ԵԽԽՎ-ից. Վրաստանից և Ադրբեջանից բացի՝ նաև Ռուսաստանն ու Բելառուսը։ Ադրբեջանը շահագրգռված է, որ որքան հնարավոր է շատ լինեն այդպիսի երկրները, քանի որ համատեղ ուժերով ավելի հեշտ է պայքարել և ապացուցել, որ այդ քայլերը արդյունավետ չեն։
Արդեն ԵԽԽՎ-ում կան մարդիկ, ովքեր այս վարկածը պատրաստ են պաշտպանել։ Այս նստաշրջանի առաջին իսկ նիստում Հունգարիայի պատվիրակության անդամ Ժոլտ Նեմետը հայտարարել է, որ մեկ տարի առաջ ԵԽԽՎ-ն սխալ է գործել՝ չճանաչելով Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, և կոչ է արել վերանայել այդ որոշումը։ Անգամ Լյուքսեմբուրգի արտգործնախարարը նույն այդ նիստում հայտարարել է, որ ժամանակն է մտածել Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելու մեխանիզմների մասին։
Այս ամենը, իհարկե, բխում է Ադրբեջանի շահերից, և կարծում եմ, որ այս հարցում Վրաստանի իշխանությունները Ադրբեջանի իշխանությունների հետ նույնիսկ համաձայնեցնում են ինչ-որ քայլեր»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
10:00 28.07.2025
ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցություններըԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...
09:56 28.07.2025
Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում էԳյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...
09:50 28.07.2025
ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններումԳազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները անիմաստ են անկլավի շրջափակման պայմաններում։ Նա այս խոսքերն ասել է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ուղերձում՝ առաջարկելով բացել անցակետեր և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում […] ...
09:40 28.07.2025
Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համարՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Մակրոնն այս մասին հայտնել է X-ում։ «Մենք վերահաստատեցինք կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը անկախ և լիարժեք գործող ինստիտուտների ղեկավարությամբ», – գրել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև խոստացել է մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և […] ...
09:39 28.07.2025
Փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել վերելակի հորանիցՀուլիսի 28-ին, ժամը 04։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում վերելակի խցիկն իջել և հենվել է հորանում գտնվող քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ վերելակի հորանն ընկած […] ...
09:30 28.07.2025
Կատարը մարդասիրական օգնությունով 49 բեռնատար է ուղարկել ԳազաԿատարը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Գազայի հատվածի բնակիչներին, որի շրջանակներում Եգիպտոս և Հորդանան է ժամանել սննդամթերքով բեռնված առնվազն 49 բեռնատար՝ պաղեստինյան անկլավի բնակչությանը հետագա բաշխման համար, հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։ Օգնությունը ներառում է 4704 ընտանիքի համար նախատեսված սննդի փաթեթներ, 200 տոննա սնունդ, որը բավարար է մոտավորապես 50 հազար մարդու համար մարդ, […] ...