11:37 21.09.2018
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 27-րդ ամեակի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հայ ժողովուրդին ուղղեց պատգամ մը, որուն ընդմէջէն լուսարձակի տակ առաւ հայ ժողովուրդին անկախութիւն կերտելուն ու վերակերտելուն հաւաքական հաւատքին եւ ամուր վճռակամութեան եւ մանաւանդ միասնակամութեան հրամայականը։
Վեհափառ Հայրապետը նշեց, որ անկախ հայրենիքը բնականաբար ունեցաւ թերութիւններ ու յաջողութիւններ, սակայն ան շարունակեց հայրենաշինութեան աշխատանքը շնորհիւ մեր ժողովուրդին գործօն մասնակցութեան։ «Հայրենիքը հզօրացնելը ու ծաղկեցնելը սովորական գործ չէ ու չի կրնար ըլլալ, այլ առաքելութիւն է գերազանցօրէն» ընդգծեց Հայրապետը՝ աւելցնելով, որ «ներկայիս Հայաստան դէմ յանդիման կը գտնուի նոր մարտահրաւէրներու, որոնց դիմագրաւումը կը պահանջէ հայ ժողովուրդի բոլոր զաւաներուն գիտակից մասնակցութիւնը»։ Նորին Սրբութիւնը ըսաւ, որ անկախութեան օրը ցնծութեան օր է. միաժամանակ հրաւէր է մեր բոլորին՝ իրապաշտ ոգիով ու քննական հայեացքով ինքնաքննութեան, որպէսզի նպատակասլաց կերպով կարենանք մեր հայրենիքին ապագան կերտել։
Խօսելով Հայաստանի ներկայ կացութեան մասին, Վեհափառ Հայրապետը դիտել տուաւ, որ «հայրենիքը կը գտնուի տագնապներով լի խաչմերուկի մը դիմաց, որուն համար ազգին ներքին միասնակամութիւնը հրամայական անհրաժեշտութիւն է»։ Հետեւաբար, Նորին Սրբութիւնը կոչ ուղղեց հեռու մնալ ներքին բեւեռացումներ ու լարուածութիւն յառաջացնող մօտեցումներէ ու արտայայտութիւններէ, թէ՛ Հայաստանի եւ թէ Սփիւռքի մէջ։ Պէտք է համախմբուինք մեր հայրենիքին շուրջ. մեր միակամութիւնը աղբիւր է հզօրութեան ու երաշխիք՝ մեր հայրենիքին ու ժողովուրդին յաջողութեան»։ Ապա, անդրադառնալով Հայաստանի ներկայ իրավիճակին, Հայրապետը թուեց այն տագնապները, որոնց դիմակալումը պէտք ունի համահայկական ճիգերու, ինչպէս՝ Հայաստանէն ներս օրինականութեան ամրապնդումը, հայ ժողովուրդին կենսամակարդակին բարելաւումը, տնտեսական կեանքի ծաղկումը, արտագաղթի կասեցումը, Արցախի անկախութեան ամրապնդումը եւ Հայաստանի միջազգային յարաբերութիւններու առաւել ծաւալումը։
Վեհափառ Հայրապետը շեշտեց հայոց բանակին առանցքային դերը անկախութեան պահպանման մէջ. «Մեր նոր օրերու թշնամիներուն դիմաց գեշեր ու ցերեկ պաշտպանողը մեր արի տղաքն են՝ մեր նոր օրերու հերոսները։ Մենք հայոց բանակին հետ ենք բառին ամբողջական իմաստով»: Անդրադառնալով հայ ազգին գոյատեւման պայքարին մէջ հայ եկեղեցւոյ ունեցած դերակատարութեան՝ ըսաւ. «Հայ եկեղեցին Ս. Գրիգոր Լուսաւորչի հոգեւոր յեղափոխութեամբ, Ս. Մեսրոպ Մաշտոցի մշակութային յեղափոխութեամբ եւ Խրիմեան հայրիկին մարտունակութեամբ դրօշակիրը դարձած է Հայաստանի անկախութեան։ Մեր եկեղեցին մեր պատմութեան բոլոր ժամանակներուն իր արիւնը թափած է Հայաստանի անկախութեան համար, որովհետեւ մեր եկեղեցին մեր ժողովուրդն է։ Այս գիտակցութեամբ ու յանձնառութեամբ մեր եկեղեցին կոչուած է իր հաւատքի առաքելութիւնը եւ ժողովուրդի ծառայութիւնը շարունակել՝ միշտ մնալով հայրենիքի կողքին, ջատագովը հանդիսանալով մեր հայրենիքի անկախութեան»։
https://www.facebook.com/CiliciaTv/videos/vb.191639701040805/1915172095454096/?type=2&theater
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...