10:55 12.02.2025
Մումբայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ինքնաթիռի դեմ ահաբեկչական սպառնալիք է գրանցվել Ֆրանսիա և ԱՄՆ կատարած արտասահմանյան այցերի ժամանակ։ Այս մասին հայտնում է Hindustan Times թերթը ՝ հղում անելով Հնդկաստանի մետրոպոլիայի իրավապահ մարմիններին։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ Մումբայի ոստիկանությունը ահազանգ է ստացել, որում զգուշացվում է, որ ահաբեկիչները կարող են հարձակվել Մոդիի ինքնաթիռի վրա՝ արտասահման մեկնելու ժամանակ։ Ոստիկանությունը հայտնել է, որ իրենց ստացած տեղեկությունը «բնույթով լուրջ» է, այդ մասին հայտնել է այլ գերատեսչություններին և հետաքննություն է սկսել:
Մոդին այցելել է Ֆրանսիա, որտեղից նա մեկնել է փետրվարի 10-ին։ Հնդկաստանի վարչապետն այնուհետ կուղևորվի Միացյալ Նահանգներ:
12:05 13.05.2025
Թրամփը վերջնագրի տեսքով է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ․ ՈւիթքոֆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներին՝ հակամարտությունը լուծելու համար։ Եթե դա տեղի չունենա, Վաշինգտոնը կհեռանա բանակցային գործընթացից։ Այս մասին հայտնել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ «Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին, որ եթե ուղիղ բանակցություններն արագ տեղի չունենան, Միացյալ Նահանգները կհեռանա այս հակամարտությունից։ Սա մեր պատերազմը չէ։ […] ...
11:57 13.05.2025
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում […] ...
11:52 13.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 12-13-ըԲացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության և փաստաթղթի կեղծիքի, 3 դեպք՝ […] ...
11:45 13.05.2025
Ոստիկանության ուժերով ապահովվել է ուղեկցման հայտերի գրեթե 94%-ի կատարումը՝ շուրջ 29%-ով ավելի նախորդ ամիսների ցուցանիշիցՆԳ նախարարությունը, ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովումը համարելով առաջնահերթություն, շարունակում է ձեռնարկել գործուն քայլեր նրանց ուղեկցման հարցն ամբողջ ծավալով իրականացնելու համար։ Հաստիքային և տեխնիկական համալրման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև Ոստիկանության այլ ստորաբաժանումներից ծառայողների գործուղումների արդյունքում արդեն իսկ բարելավվել է ստացվող հայտերի կատարման ցուցանիշը։ Ձեռնարկված քայլերի արդյունքում՝ 2025 թվականի մարտի 6-ից սկսած Ոստիկանության ուժերով […] ...
11:38 13.05.2025
Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է․ Ավանեսյանն ընդունել է «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներին։ «Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է, այս դժվարին ճանապարհին շատ եմ կարևորում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը»,- ընդունելով «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներին` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս հիմնադրամի աջակցությամբ արյան չարորակ հիվանդություններ և սոլիդ ուռուցքներ ունեցող շուրջ 800 պացիենտ անվճար ստանում է […] ...