17:32 21.09.2018
Ադրբեջանի նախագահն իր այսօրվա ելույթում հայտարարել է, թե Ադրբեջանի կազմից դուրս Արցախին որևէ կարգավիճակի տրամադրումը։ Իլհամ Ալիևի ելույթի այս հատվածը փոխանցելիս ադրբեջանական մամուլն այն կապակցում է այն հայտարարության հետ, թե իբր Արցախը «պատմական ադրբեջանական տարածք է»։
Այս հայտարարությունները, սակայն, հակասում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բնույթին, կողմերի ընդունված սկզբունքներին ու միջազգային նորմերին։ Խնդիրն այն է, որ բանակցային սեղանին առկա բոլոր փաստաթղթերով էլ նախատեսված է, որ Արցախի կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով։ Այս նախապայմանները դնելով՝ Ալիևը կրկին խափանում է բանակցությունների ընթացքը։
Չնայած հայտարարության խափանարար բնույթին՝ ակնհայտ է, որ այն արվել է ներքին լսարանին հերթական քարոզչական դոզան հրամցնելու համար, թե իբր Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել Արցախից։ Ինքը՝ Ալիևը, ժամանակին ընդունել է, որ Արցախի ճանաչման հարցով իրենց վրա հսկայական միջազգային ճնշում կա։
«Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում` նպատակ ունենալով հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Մենք չենք բացահայտում շատ մանրամասներ, քանի որ կան դիվանագիտական կանոններ»,- 2016 թվականի հոկտեմբերին հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
16:33 01.07.2025
Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: «Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես Վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը […] ...
16:25 01.07.2025
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, […] ...
16:20 01.07.2025
Վայք քաղաքում 19-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայինԱյսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, […] ...
16:14 01.07.2025
Պետք է լրջորեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում. ԱԺ նախագահՀայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պետք է լրջորեն քննարկվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նախագահն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով որոշ ՌԴ հաղորդավարների, հասարակական և քաղաքական գործիչների գնահատականներին՝ կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ «Մենք շատ լրջորեն պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու […] ...
16:10 01.07.2025
Գործարանի ետնամասում ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԱպօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները: Արմավիրի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումները հերթական դրական արդյունքն են տվել: Հունիսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի գործարաններից մեկի հետնամասում։ Համայնքային ոստիկանության […] ...
16:05 01.07.2025
Մալթայի Ինքնիշխան ուխտի դեսպանի հետ քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակներըԱռողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան ուխտի դեսպան Դոմենիկո Արդուինիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` Արմեն Գասպարյանն ընդգծել է երկուստեք բարիդրացիական հարաբերությունները, համագործակցության ակտիվ փուլ սկսելու պատրաստակամությունը: Հյուրերը ներկայացրել են դեսպանության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը, ինչպես նաև առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակները, մասնավորապես՝ «Բամբինո Ջեզու» մանկական հիվանդանոցի հետ փորձի փոխանակում, բուժման կազմակերպում, պրենատալ […] ...