12:55 25.02.2025
Հայաստանն այժմ աշխատում է Սահմանադրության նոր տեքստի վրա, նախատեսվում է, որ այն պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում: Գալյանը խոսեց ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին, որոնցից առաջինը սահմանադրական բարեփոխումներն են:
«Դրանք, կարելի է ասել, ընթացիկ փուլում են գտնվում: Գործում է համապատասխան խորհուրդը, կազմված է Սահմանադրության հայեցակարգը: Այժմ մենք աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որը, ըստ ստանձնած հանձնառության, պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները»,–ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ Սահմանադրությունը շեշտադրելու է մարդու իրավունքները, այդ թվում՝ սոցիալ–տնտեսական իրավունքները, ինչպես նաև պարունակելու է մի շարք դրույթներ՝ կապված կառավարման կարգի, տարբեր պետական մարմինների տեղի և դերի մասին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ժողովրդին հղած գաղափարական ուղերձում հայտարարել էր, որ Հայաստանում համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն կա։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության16:11 09.07.2025
Մերցը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորման որևէ տարբերակԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու բոլոր հնարավորությունները կորսված են, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները։ «Դիվանագիտական մեթոդները սպառել են իրենց», – ասել է նա։ Կանցլերը խոստացել է շարունակել աջակցել Կիևին։ Պաշտպանության մասին խոսելով՝ Մերցն ասել է, որ Բունդեսվերը պետք է «արագ ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է Գերմանիային պաշտպանելու […] ...
16:00 09.07.2025
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էԳեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15 հազար քմ մակերեսով, 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական […] ...
15:50 09.07.2025
Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականինԹուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, ինչպես նախատեսված է։ Դրանք վաղաժամկետ անցկացնելու հարցը չի քննարկվում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը հավելել է, որ քանի որ սահմանադրությունը և ընտրական օրենսդրությունը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ 2029 թվականին։ ...
15:44 09.07.2025
Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումըՀուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ...
15:35 09.07.2025
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:23 09.07.2025
49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...