Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է ՄԹ Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է ՄԹ Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի հետ

18:33 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար, Հայաստան – Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնաց Քրիս Ալանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպմանը նախարարի տեղակալ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ՀՀ տեսլականը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ վերահաստատելով տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ վճռականությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգային հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու իր համաձայնության մասին

10:00 07.05.2025

Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու իր համաձայնության մասին

Պեկինը համաձայնել է առեւտրային բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ՝ հիմնվելով միջազգային հանրության ակնկալիքների, սեփական շահերի և ամերիկյան արդյունաբերության կոչերի վրա։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարությունը։ «Չինաստանը որոշել է համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ հաշվի առնելով գլոբալ սպասումները, Չինաստանի շահերը և ամերիկյան արդյունաբերության և սպառողների կոչերը»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի […] ...

Պակիստանի վարչապետն ասել է, որ իրավունք ունի պատասխանել հնդկական հարձակմանը

09:50 07.05.2025

Պակիստանի վարչապետն ասել է, որ իրավունք ունի պատասխանել հնդկական հարձակմանը

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Իսլամական Հանրապետության հինգ քաղաքների վրա և հայտարարել պատասխան գործողություններ ձեռնարկելու իր իրավունքի մասին: Այս մասին ասված է կառավարության ղեկավարի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ «Դավաճան թշնամին վախկոտ հարձակում է իրականացրել Պակիստանի հինգ քաղաքների վրա։ Այս զազրելի ագրեսիան անպատիժ չի մնա։ Պակիստանը բացարձակ իրավունք է վերապահում վճռականորեն պատասխանելու Հնդկաստանի […] ...

Մյանմայի զինվորականները երկարաձգել են հրադադարը մինչև մայիսի 31-ը

09:45 07.05.2025

Մյանմայի զինվորականները երկարաձգել են հրադադարը մինչև մայիսի 31-ը

Մյանմայի զինվորականները երկարաձգել են զինված էթնիկ խմբերի հետ հակամարտության ժամանակավոր հրադադարը մինչև մայիսի 31-ը։ Այս մասին հայտնում է հանրապետության տեղեկատվության նախարարությունը։ «Որպեսզի իշխանություններին հնարավորություն ընձեռվի շարունակել վերականգնողական աշխատանքները երկրաշարժից տուժած շրջաններում՝ ելնելով պետության և բոլոր քաղաքացիների շահերից՝ հասնելու կայուն խաղաղության և կայունության, Tatmadaw-ը (զինվորական ուժերը) երկարաձգել է ժամանակավոր հրադադարի ժամկետը մայիսի 6-ից մինչև 2025 թվականի […] ...

Մխիթարյանի «Ինտերը» ֆանտաստիկ խաղում հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ ՉԼ եզրափակիչ

09:40 07.05.2025

Մխիթարյանի «Ինտերը» ֆանտաստիկ խաղում հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ ՉԼ եզրափակիչ

Մխիթարյանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցն է։ Միլանյան ակումբը «Բարսելոնայի» հետ դիմակայության պատասխան խաղում բարդագույն պայքարում հաղթել է 4-3 հաշվով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է, ինչպես առաջին խաղում` 3-3։ «ՆԻնտերը» առաջին խաղակեսից հետո Մարտինեսի ու Չալհանօղլուի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Բարսելոնանն» հետ բերեց կորցրածը Գարսիայի և Օլմոյի գոլերի շնորհիվ։ […] ...

WSJ. ԱՄՆ-ը ակտիվացնում է հետախուզումը Գրենլանդիայում

09:35 07.05.2025

WSJ. ԱՄՆ-ը ակտիվացնում է հետախուզումը Գրենլանդիայում

ԱՄՆ-ը ակտիվացրել է Գրենլանդիայի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրումը: Դա կարող է կապված լինել կղզին ձեռք բերելու Վաշինգտոնի ծրագրերի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ անցյալ շաբաթ Ազգային հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հրաման են ուղարկել ամերիկյան հետախուզական գործակալություններին։ Փաստաթուղթը, որն ուղղված է Կենտրոնական հետախուզական գործակալությանը, Ազգային անվտանգության գործակալությանը և […] ...

Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 66 մարդ է զոհվել

09:25 07.05.2025

Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 66 մարդ է զոհվել

Երեքշաբթի օրը Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 66 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ուժերը շարունակում են նոր հարձակումներ իրականացնել պաղեստինյան անկլավի վրա։ Նշվում է, որ չորեքշաբթի՝ մայիսի 7-ի կեսգիշերից սկսած, առնվազն 16 մարդ է զոհվել Գազայի հատվածին, այդ թվում հարավային Խան Յունիս քաղաքին իսրայելական հարվածների հետևանքով, որտեղ […] ...

BACK_TO_TOP