Սոցիալական կրեդիտների գծով 2486 մարդ արդեն ետ է ստացել 232 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Սոցիալական կրեդիտների գծով 2486 մարդ արդեն ետ է ստացել 232 մլն դրամ

16:11 27.02.2025

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համընդհանուր հայտարարագրման թեմային և նշել, որ նախորդ երկուշաբթի օրվա դրությամբ 2486 մարդ արդեն սոցիալական կրեդիտների գծով ետ է ստացել 232 մլն դրամ:

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել բոլորիս, որ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգն ավելի ակտիվ ներկայացնենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծելով, որ ՊԵԿ-ը թեմայի շրջանակում մարզային այցեր է կազմակերպում և իրազեկում իրականացնում, վարչապետը հանձնարարել է ԿԳՄՍ նախարարությանը, Առողջապահության նախարարությանը ոլորտային աշխատանք իրականացնել, որպեսզի սոցիալական կրեդիտներին համապատասխան ծառայությունների փաթեթներ ձևավորվեն:

«Մեր գնահատականը չի փոխվել և չի փոխվելու. սա, ըստ էության, հեղափոխական նշանակության որոշում է, և մենք ահռելի մեծ ներդրումներ իրականացնելու հնարավորություն ենք տալիս քաղաքացիներին որոշմամբ և քաղաքացիների ձեռքով առողջապահության ու կրթության ոլորտներում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Սոցիալական կրեդիտների համակարգից օգտվելու տրամաբանության շրջանակում՝ վարչապետը կոչ է արել քաղաքացիներին գումարը ծախսել անկանխիկ եղանակով, քանի որ կանխիկ եղանակով կատարված, օրինակ, կրթական կամ առողջապահական ծախսերը, վճարները սոցիալական կրեդիտի շրջանակում վերադարձի հնարավորություն չեն ունենա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին ներկայացրել է, որ նախարարության պաշտոնական կայքէջում բացվել է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որտեղ ներկայացված են եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ, մինչ համապարփակ ապահովագրության ընդունումը, Կառավարությունը ևս մեկ հնարավորություն է տալիս սոցիալական փաթեթի շահառու դառնալ սոցիալական կրեդիտի միջոցով: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ փաթեթը մշակվում է, որպեսզի այս տարվա ընթացքում եկամտահարկ վճարող բոլոր այն քաղաքացիները, ովքեր սոցիալական փաթեթի շահառու չեն, հնարավորություն ունենան սոցիալական կրեդիտներն օգտագործել առողջապահական կարիքները հոգալու համար:

Եվս մեկ անգամ կարևորելով հանրության հետ հաղորդակցությունը՝ վարչապետը կարևորել է թեմայի վերաբերյալ սոցիալական հոլովակի ներկայացումը, որը պետք է լինի այն մասին, թե ինչպես է պետք լրացնել համընդհանուր հայտարարագիրը, ինչպես է պետք ստանալ սոցիալական կրեդիտ և ինչ դեպքերում.

«Սա ռազմավարական ծրագիր է, և ամենօրյա ռեժիմով մարդը պետք է այս ազդակը ստանա, պետք է պարզաբանել, թե ինչու է սա ռազմավարական ծրագիր մարդկային կապիտալը զարգացնելու տեսակետից»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ամեն ծնող, ով գումար է ծախսում դպրոցում, մանկապարտեզում, արվեստի դպրոցում, սպորտի խմբակներում, պետք է համոզված լինենք, որ ծրագրի մասին տեղեկացել է.

«Մենք պետք է մարդուն հասցնենք, թե սա իրեն, իր ընտանիքին ինչ սոցիալական առավելություն է բերում»:

Եվս մեկ անգամ ընդգծելով, որ ծրագիրն ահռելի է, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա ջանքերը բավարար չեն, թեմային պետք է անդրադառնալ ամենօրյա ռեժիմով: Ինչ վերաբերում է նույնականացման քարտ ստանալուն, վարչապետն ընդգծել է, որ անկախ նրանից նույնականացման քարտը քաղաքացին ստացել է, թե ոչ, դիմելու փաստն արդեն սոցիալական կրեդիտը հետ ստանալու իրավունքը կպահպանի.

«Մինչև նոյեմբերի 1-ը պետք է պարտադիր դիմեն բոլոր նրանք, ովքեր չեն դիմել նույնականացման քարտ ստանալու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP