Իրանում ռուսական և չինական նավերի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+18.09 oC

Իրանում ռուսական և չինական նավերի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել

23:30 09.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանի Չեխբեհար նավահանգստում մեկնարկել են «Ծովային անվտանգության գոտի – 2025» ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նավերի մասնակցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը։

Իրանի Իսլամական Հանրապետության Չեխբեհար նավահանգստում տեղի է ունեցել «Ծովային անվտանգության գոտի 2025» միջազգային ռազմածովային զորավարժությունների բացման արարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ զորավարժություններին մասնակցում են ՌԴ ռազմածովային ուժերի, Իրանի ռազմածովային ուժերի և Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերի ջոկատներ։

Ռուսական կողմը ներկայացնում են «Ռեզկի», «Ռուսաստանի Դաշնության հերոս Ալդար Ցիդենժապով» կորվետները, ինչպես նաև Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Պեչենգա» միջին ծովային լցանավը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը

15:45 06.05.2025

Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը

ՀՀ ԱԺ մայիսի 6-ի հերթական նիստում քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Աշոտ Հայրապետյանի  թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Ելույթում Աշոտ Հայրապետյանը ներկայացրել է ԲԴԽ գործառույթների իրականացման, արդարադատության արդյունավետության բարձրացման եւ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համար […] ...

Պեկինը և Բրյուսելը պետք է ավելի մեծ ներդրում ունենան համաշխարհային խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման գործում․ Սի Ծինփին

15:35 06.05.2025

Պեկինը և Բրյուսելը պետք է ավելի մեծ ներդրում ունենան համաշխարհային խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման գործում․ Սի Ծինփին

Չինաստանը և ԵՄ-ն պետք է համատեղ առաջ մղեն բազմաբևեռ աշխարհը և դեմ լինեն միակողմանի ահաբեկմանը։ Այս մասին նշել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված շնորհավորական հեռագրում՝ Չինաստանի և ԵՄ-ի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ։ «Չինաստանը և ԵՄ-ն պետք է պաշտպանեն բազմակողմանիությունը, պաշտպանեն […] ...

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

15:21 06.05.2025

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է ցուցահանդեսի՝ Հայաստանի Հանրապետության տաղավար և հանդիպել ներկայացված ընկերությունների ներկայացուցիչներին: ...

ԱԺ-ն մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի քննության նպատակով ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկը

15:17 06.05.2025

ԱԺ-ն մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի քննության նպատակով ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկը

Ազգային ժողովը մերժեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկը՝ ստեղծել ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ քննելու ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  առաջարկին կողմ է քվեարկել 28, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ արտահայտվեց նախաձեռնությանը՝ նշելով, որ նման հանձնաժողովը գործունակ չի լինի և կարող է խոչընդոտել մշտական էթիկայի հանձնաժողովի […] ...

Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է

15:09 06.05.2025

Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԻԻՀ-ում գտնվող անձն առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է ՀՀ, որի մի մասը նախատեսված […] ...

SHANTNEWS

15:00 06.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP