15:42 26.03.2025
Աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականն արտագնա խաղում I խմբում 4-2 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին։
Խմբի մյուս խաղում Էստոնիայի թիմը հյուրընլալվելիս 3-2 հաշվով հաղթել է Մոլդովայի ընտրանուն։
Նորվեգիան 6 միավորով առաջին տեղում է, Էստոնիան ու Իսրայելը 3-ական միավոր ունեն, Մոլդովան միավոր չունի, իսկ խմբի մյուս մասնակից Իտալիան դեռ չի սկսել պայքարը։
Չեխիայի հավաքականը L խմբում մրցակցի դաշտում 4-0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն և 6 միավորով առաջին տեղում է։
Այս խմբում Չեռնոգորիան տանը հաղթել է Ֆարերյան կղզիներին՝ 1-0։ Չեռնոգորիան 6 միավորով երկրորդն է, Ֆարերյան կղզիներն ու Ջիբրալթարը երկու խաղում էլ պարտվել են, իսկ Խորվաթիայի թիմը չի սկսել պայքարը։
J խմբում Ուելսի հավաքականը մրցակցի դաշտում ոչ-ոքի է գրանցել Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ խաղում` 1-1։
Ղազախստանի թիմը հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության է հասել Լիխտենշտայնի թիմի դեմ խաղում։
Հյուսիսային Մակեդոնիան և Ուելսն ունեն 4-ական միավոր և J խմբում կիսում են 1-2-րդ տեղերը, Ղազախստանը 3 միավորով երրորդն է, Լիխտենշտայնը միավոր չունի և 5-րդն է։ Խմբում է նաև Բելգիայի հավաքականը, որն առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 6-ին։
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...
09:40 06.08.2025
Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնությունԻսրայելը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար, վերջին 10 օրվա ընթացքում այնտեղ մատակարարվել է 23,000 տոննա օգնություն, ըստ հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի տրամադրած տվյալների։ «Վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելը զգալիորեն բարելավել է Գազայում մարդասիրական իրավիճակը, այնտեղ առաքվել է առնվազն 23,000 տոննա օգնություն, իսկ միայն վերջին 24 ժամվա ընթացքում առաքվել է ևս […] ...