Պետությունը կհատուցի ուսանողի և դասախոսի հեծանիվի ձեռքբերման վարկի տոկոսները. խրախուսելով առողջ ապրելակերպը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

Պետությունը կհատուցի ուսանողի և դասախոսի հեծանիվի ձեռքբերման վարկի տոկոսները. խրախուսելով առողջ ապրելակերպը

15:35 27.03.2025

ՀՀ կառավարության նիստում հաստատվել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը: Ըստ այդմ՝ բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար կստեղծվի ֆինանսական միջոցների հասանելիություն հեծանիվների ձեռքբերման համար: 2025 թվականի սեպտեմբերից կմեկնարկի ծրագրից օգտվելու դիմումների ընդունումը: Օժանդակությունը կտրամադրվի հեծանիվի ձեռքբերման նպատակային վարկերի համար՝ պետության կողմից տոկոսադրույքի փոխհատուցման ձևով. վարկի առավելագույն չափը՝ 300 հազար ՀՀ դրամ:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ որոշման ընդունումը է բխում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունից և նպատակ ունի խթանել հանրության շրջանում առողջ ապրելակերպն ու ֆիզիկական ակտիվությունը: Քաղաքային բնակավայրերում հեծանիվային տեղաշարժը, ինչպես նախարարն է նշել, կարող է նպաստել նաև խցանումների նվազմանը՝ ներդնելով երթևեկության կանաչ տեխնոլոգիաների զարգացման մշակույթ։ Ընդունվող որոշումը սպորտի ոլորտում ֆիզիկական ակտիվության խրախուսման զարգացմանn ուղղված պետական քաղաքականության շարունակությունն է:

Մասսայական սպորտի հատկացումներն աճել են շուրջ 10 անգամ

ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ սպորտի ոլորտին տրվող պետական հատկացումները 2018-ի համեմատ 2023-ին աճել են շուրջ հինգ անգամ, ընդ որում` մասսայական սպորտին ուղղվող հատկացումները՝ շուրջ 10 անգամ։

2021 թվականից ներդրվել են մասսայական սպորտի նոր միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի գավաթի հինգ մրցաշարերը, որոնք նպատակ ունեն զարգացնել և խթանել հանրության մասնակցությունը տարբեր մարզաձևերին: Մրցաշարերը կազմակերպվում են տարբեր մարզային բնակավայրերում՝ նպաստելով նաև տվյալ բնակավայրերում տնտեսական աշխուժացմանը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2024 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» 5 խոշոր մարզական մրցաշարերին մասնակցել է շուրջ 9600 մարդ, որը 48%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2024-ից սկսած՝ նշված մրցաշարերից երեքը՝ սեղանի թենիսը, թիմային խճուղավազքն ու հեծանվավազքը, անցկացվում են դպրոցական ձևաչափով։ Դպրոցական հեծանվավազքի կազմակերպման և դպրոցականների շրջանում հեծանիվ վարելը խթանելու նպատակով 2024-ին պետության կողմից ձեռք է բերվել ավելի քան 6500 հեծանիվ, որոնք տրամադրվել են դպրոցներին: Կազմակերպվում են նաև համապատասխան մասնագետների վերապատրաստումներ հեծանիվների ճիշտ շահագործման և գրագետ կիրառության նպատակով։

«Այս քաղաքականության շարունակական է. ֆիզիկական առողջ ակտիվության խրախուսման շրջանակն ընդլայնվում է՝ ներառելով նաև բարձրագույն և ՄԿՈՒ հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին: Խրախուսելով ծրագրի շահառուներին՝ կարծում ենք, որ նրանք հեծանիվ վարելու հնարավորությունը կարող են դիտարկել ոչ միայն որպես նախասիրություն և ֆիզիկական առողջ ակտիվություն, այլև սեփական առօրյան կազմակերպելու միջոց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով հանրային վարքականոնի ձևավորման կարևորությունը:

Հեծանիվ՝ վարկով, տոկոսադրույքի սուբսիդավորմամբ

Միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ տարածքում գործող բարձրագույն, արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների սովորողները և աշխատողները: Օժանդակությունը շահառուներին կտրամադրվի ՀՀ տարածքում գործող լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից տրվող նպատակային վարկերի համար՝ տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Որպես վարկառու կարող է հանդիսանալ կա՛մ շահառուն (եթե աշխատող է, կա՛մ վերջինիս ընտանիքի աշխատող անդամը: Վարկի առավելագույն չափը սահմանված է 300 հազար դրամ՝ մինչև 36 ամիս մարման ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 16%, որն ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից: Շուկայի վերլուծությունները և հեծանվի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ հանդիպումները ցույց են տվել, որ նախագծով առաջարկվող գինը բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվներ ձեռք բերելու համար, ինչպես նաև փաստել՝ դաշտում կա հետաքրքրություն նման նախաձեռնության իրականացման շուրջ։

ՀՀ ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ՝ առաջիկայում կհաստատվի նաև վարկի տրամադրման սուբսիդավորման կարգը:

Այս տարվա համար նախատեսված ֆինանսավորումը կհատկացվի վերաբաշխման միջոցով՝ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցներից: Ակնկալվում է, որ 2025 թվականին ծրագրից կօգտվի 500 շահառու:

Հեծանիվը որպես փոխադրամիջոց. հարցման արդյունքներ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում տրանսպորտային նախագծի մշակումն իրականացնող ընկերությունը հարցում է իրականացրել բուհերի ուսանողների և դասախոսների, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպությունների աշխատակիցների շրջանում: Հարցմանը մասնակցել է շուրջ 5000 հոգի. նրանց ընդամենը 0,3 տոկոսն է համալսարան կամ գիտահետազոտական ինստիտուտ գնում հեծանիվով։ Միաժամանակ, հարցվածների 3,2 տոկոսը նշել է, որ կցանկանար որպես փոխադրամիջոց կիրառել հեծանիվը՝ բուհ կամ գիտահետազոտական ինստիտուտ հասնելու համար։ Այսինքն՝ պատշաճ ենթակառուցվածքների ձևավորման և հեծանիվների կիրառումը խրախուսելու պարագայում այդ թիվը կարող է աճել։

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը կիրականացվի Երևանում և մարզերում:

«Տարբեր բնակավայրերում տեղակայված հաստատությունների ուսանողների և աշխատակիցների համար սա շատ լավ հնարավորություն է, հատկապես երբ մոտակա գյուղից պետք է հասնել որևէ հաստատություն: Մի շարք ուսանողների պետությունը գերակա ուղղություններով կրթաթոշակ է տրամադրում: Ըստ էության՝ ստեղծված է հնարավորություն, որ նրանք կրթաթոշակի սահմաններում նույնպես կարողանան հեծանիվ ձեռքբերել: Ծրագրի շահառուների շրջանակը, նաև պետության այլ ծրագրերով, բավական ընդլայնելու հնարավորություն կա»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական բոլոր հաստատություններին տեղեկացրել է հեծանիվների կայանատեղիներ նախատեսելու անհրաժեշտության մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նախաձեռնությունը, շեշտել է, որ փաստացի վարկային տոկոսադրույքը զրոյացվում է այն սովորողների և դասավանդողների համար, որոնք հեծանիվը պատրաստ են դիտարկել որպես փոխադրամիջոց: Նա ընդգծել է, որ որոշման ընդունումը միտված է տրանսպորտային ծանրաբեռնվածության թեթևացմանը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP