18:24 13.04.2025
Ապրիլի 11-13-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթի թղթակցին, խոսել Թուրքիայի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ շփումների և այլ հարցերի մասին։
Լրագրողը՝ նշելով, որ Հայաստանն արդեն երրորդ անգամ է մասնակցում Անթալիայի դիվանագիտական համաժողովին, հարցրել է նախարարին, թե պաշտոնական Երևանն ինչո՞ւ է հետաքրքրված այս միջոցառմամբ:
«Իսկապես երրորդ անգամ է, որ մենք մասնակցում ենք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ընդհանրապես, սա Թուրքիայի ներկայացուցիչների, թուրք գործընկերների հետ հանդիպելու լավ հնարավորություն է, ինչպես նաև՝ լավ հնարավորություն հանդիպելու այլ երկրների պատվիրակությունների հետ: Իրավացի կլինի ասել, որ մյուս պատվիրակությունների հետ տարբեր երկրներում, այլ հարթակներում հանդիպելու հնարավորություն ևս կա: Այստեղ հիմնականը կարող ենք համարել Հարավային Կովկասին նվիրված պանելային քննարկումը իմ, (Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի) նախարարներ Բայրամովի և Բոճորիշվիլիի մասնակցությամբ, ինչպես նաև իմ երկկողմ հանդիպումները (Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի) նախարարներ Բայրամովի և Ֆիդանի հետ:
Ֆիդանի հետ մենք մասնավորապես քննարկեցինք Հայաստան-Թուրքիա երկխոսության ներկա վիճակը, քայլերը, որոնք արվել են, քայլերը, որոնք կարող են արվել: Ընդհանրապես, այս կարգի միջոցառումները, կարծում եմ, չպետք է բաց թողնել: Հայաստանում մենք ևս ունենք «Երևանյան երկխոսություն», որն այս տարվա մայիսի վերջին կանցկացվի երկրորդ անգամ: Մենք ևս հրավերներ ենք ուղարկում տարբեր երկրների»,- ասել է նախարարը:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...