17:24 23.04.2025
Ապրիլի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի և ՏՄ Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։
Այցի շրջանակում տեսչական մարմնի ղեկավար կազմը տեղում ծանոթացել է մի շարք շինարարական ծրագրերի իրականացման ընթացքին։
Մասնավորապես, ավարտական ակտի դիմումի շրջանակում դիտարկվել է Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 𝟐𝟒𝟓/𝟏 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի համալիրը։ Տեղում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ճաքեր՝ երկաթբետոնե հեծանների և ծածկերի ուղղությամբ։
ՏՄ ղեկավարը պահանջել է կառուցապատողից ներկայացնել համապատասխան քաղաքաշինական և կատարողական փաստաթղթեր՝ ճաքերի առաջացման պատճառները պարզելու և գնահատելու համար, թե որքանով դրանք կարող են վտանգել շինության ընդհանուր կոնստրուկցիոն անվտանգությունը։ Հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում իրականացնել նաև փորձաքննություններ։
Տեսչական մարմնի ղեկավար կազմը դիտարկել է նաև պետական միջոցներով կառուցվող ընդհանուր օգտագործման «Լեռնային Հայաստան» առողջարան տանող Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի կմ 92+600 հատվածը։
Պարզվել է, որ ճանապարհի աջակողմյան հատվածում իրականացված աշխատանքների հետևանքով վնասվել է հողածածկույթը, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում՝ առաջացնելով երթևեկության անվտանգության լուրջ խնդիրներ։ Բացի այդ, նույն հատվածում արձանագրվել է քաղաքացու կողմից իրականացված ապօրինի ցանկապատում։ ՏՄ ղեկավարը հանձնարարել է տարածքային ստորաբաժանմանը գրություն ուղարկել համայնքի ղեկավարին՝ սեղմ ժամկետում կազմակերպելու ցանկապատման ապամոնտաժումը, վերականգնելու ճանապարհի անվտանգությունը և սահմանելու խիստ վերահսկողություն՝ նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով։
Այցի ընթացքում ՏՄ ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները։ Դրանք գույքագրվել են, և տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ դրանց ուսումնասիրության և լուծման ուղղությամբ։
ՏՄ ղեկավարը մարզային ստորաբաժանման մասնագետներին հանձնարարել է թե՛ պետական, թե՛ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող բոլոր շինարարական աշխատանքների, ինչպես նաև ցանկացած ինքնակամ շինարարության նկատմամբ իրականացնել խիստ վերահսկողություն՝ կիրառելով պատասխանատվության ամենախիստ միջոցները։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է մարզերում վերահսկող գործողությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել կառուցապատման որակն ու անվտանգությունը։
13:00 30.04.2025
Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ըՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական […] ...
12:55 30.04.2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […] ...
12:50 30.04.2025
Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։ Քննարկման առանցքում Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցերն էին։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման […] ...
12:44 30.04.2025
Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ ReutersԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն՝ փոխհատուցմամբ, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր ստացած էլեկտրոնային նամակը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր գերատեսչությունում աշխատանքների լայնածավալ վերակազմակերպման մասին՝ Պետդեպարտամենտը բյուրոկրատիայից ազատելու և անձնակազմը կրճատելու նպատակով։ «Մենք շարունակում ենք լսել արձագանքները և ցանկանում ենք մեր աշխատակիցներին հնարավորություն […] ...
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...