Վերջին մոհիկանը. կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի փոփոխությունների առաջարկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+22.09 oC

Վերջին մոհիկանը. կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի փոփոխությունների առաջարկին

14:14 12.04.2018

Կառավարության այսօրվա առաջին դռնփակ նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «ՀՀ վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի փոփոխությունները:

«Սա վերջին մոհիկանն է մեր օրենսդրական դաշտի, որը ողջ է 1985 թվականից և սկզբունքորեն չի համապատասխանում մեր իրավական դաշտին, մասնավորապես օգտագործվում է այնպիսի տերմինաբանություն, ինչպիսին, օրինակ՝ «սովետներ», «խորհրդային միություն», «սոցիալիստական սեփականություն», «ՍՍՀՄ տարածք»: 

Այս օրենսգրքի երկարակեցությունը պայմանավորված էր նրանով, որ այսպիսի օրենսգրքերը գործում են պրակտիկորեն բոլոր կառավարման համակարգերի հետ և նրանց համադրումը նույն դաշտի, նույն ստանդարտի բերելը իսկապես մեծ աշխատանք է: Բայց եթե դուք ստուգեք, թե ինչքան աշխատանք է կատարվել գործող «Վարչական իրավախախտումների  մասին» օրենսգրքում, ապա կտեսնեք, որ այդքան աշխատանք տանելն արդեն ծանր է: Մենք ներկայացում ենք ժամանակակից տենդենցներին համահունչ «Վարչական իրավախախտոմների մասին» օրենսգիրք, որի հիմնական սկզբունքները համապատասխանում են նաև նոր մշակված Քրեական օրենսգրքի նախագծին, պարունակում են բազմաթիվ նոր դրույթներ՝ համահունչ սահմանադրական դրույթներին:

Մենք  ազդարարում ենք այս նոր նախագծի քննարկումների սկիզբը: Ակնկալում ենք, որ նախագիծը կընդունվի այս տարի և ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից»,- ասել է Դավիթ Հարությունյանը:    

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր

22:08 21.05.2025

Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր

Մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Աբովյան» […] ...

SHANTNEWS

22:00 21.05.2025

SHANTNEWS

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

21:48 21.05.2025

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:37 21.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղ. 1, 2, 3, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-354 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, […] ...

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին

21:26 21.05.2025

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասին: Վերջինս ներկայացրել է Էստոնիայի կրթական համակարգը, իրականացվող ծրագրերը և բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության և […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո Ռուբիո

21:17 21.05.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հիմնական ուշադրությունը նրանում է, որ Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP